Փառատոն՝ ի հիշատակ երազներում և արթմնի թռչող դերասանի
08.01.2014

Արտիստին նվիրված փառատոնի աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել Նովոկույբիշևսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի և նույնիսկ Երուսաղեմի մի շարք թատերախմբեր: Ըստ հրապարակված ցանկի փառատոնի օրերին կներկայացվի շուրջ 15 բեմադրություն, որոնցից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի բարեգործական նպատակների:
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում սարատովցիները հնարավորություն կունենան ներկա լինել Վլադիմիր Սպիվակովի վիրտուոզների համերգին, որը կրում է «Սիրո խոստովանություն» խորագիրը: