«Մետրոպոլիտեն » օպերայում օդը դեռ շիկացած է08.20.2014
Նյու-Յորքի «Մետրեպոլիտեն » օպերայի ղեկավարությունը հայտարարել է, որ կայացել է համաձայնություն իրենց հաստատության աշխատողների մի մասին ներկայացնող ևս երկու արհմիությունների հետ՝ կապված մշակութային օջախում առաջացած աշխատանքային կոնֆլիկտի հետ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թատրոնի ղեկավարությունը չի բարձրաձայնում համաձայնության մանրամասները, սակայն ընդգծում է, որ դա հնարավորություն է տվել մինչև երեքշաբթի կեսգիշեր (Երևանի ժամանակով՝ չորեքշաբթի առավոտյան ժամը 8-ը) հետաձգել ընդհանուր հայտարար գտնելու համար սահմանվող վերջնաժամկետը:
Եթե կողմերը այդ դեպքում էլ չգտան կոնֆլիկտի երկուստեք բավարարող լուծումը, ապա նվագախմբի, երգչախմբի և մի շարք այլ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվի և նրանց կարգելեն գալ աշխատավայր:
Իսկ դա նշանակում է, որ «Մետրոպոլիտեն » օպերան չի կարող սկսել իր նոր թատերաշրջանը, որի բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին:
Թատրոնի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, բանակցություններ է վարել 15 արհմիությունների հետ, որոնք ներկայացրել են հաստատության 2,5 հազար աշխատակիցներին: Դրանցից 3 արհմիությունների հետ համաձայնությունը կայացվել էր ընթացիկ ամսվա սկզբներին, իսկ ևս երկուսի հետ էլ ընդհանուր հայտարարի գալու մասին հայտարարվեց այս շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ընթացքում, բայց 10 արհմիությունների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ հռչակավոր թատրոնի ղեկավարության և աշխատակիցների միջև կոնֆլիկտը ծագել է վերջիններիս աշխատավարձերը միջինը 17 տոկոսով նվազեցնելու վարչության մտադրության պատճառով: Արհմիությունները դեմ են աշխատավարձերի նվազեցմանը և առաջարկում են թատրոնի առջև հայտնված ֆինանսական խնդիրները լուծել այլ ծախսերը կրճատելու հաշվին:
«Մետրոպոլիտեն » օպերայի տարեկան բյուջեն ամբողջացնելու համար անհրաժոշտ է 2,8 մլն դոլար: Ընդհանուր առմամբ թատրոնի բյուջեն 326 մլն դոլար է, որի 2/3-ը կազմում է աշխատավարձի բաժինը:
Այսօր երգչախմբի և նվագախմբի անդամներն ստանում են տարեկան 100 հազար դոլար աշխատավարձ և դրան գումարվում է ևս 200 հազար դոլար՝ արտաժամյա աշխատանքի համար: