Բոլոր արհմիությունների հետ կոնֆլիկտը հարթվել է
08.22.2014

Օպերայի վարչությունը դեռ չի բացահայտում, թե ինչպիսի համաձայնություն է կայացել թատրոնի աշխատողների շահերը պաշտպանող 15 արհմիությունների հետ:
Աշխատանքային կոնֆլիկտը այս հռչակավոր մշակութային հաստատությունում ծագել էր այն բանից հետո, երբ ղեկավարությունը որոշել էր աշխատակիցների աշխատավարձը կրճատել միջինը 17 տոկոսով՝ կապված այն բանի հետ, որ թատրոնի ծախսերը մեծացել են, իսկ եկամուտները պակասել:
Ավելացնենք, որ «Մետրոպոլիտեն» օպերայի 326 մլն դոլարի հասնող տարեկան բյուջեն ունի 2,8 մլն դոլար դեֆիցիտ, որը ղեկավարությունը փորձում էր լրացնել աշխատակիցների աշխատավարձը կրճատելու միջոցով, իսկ կոլեկտիվն առաջարկում էր փողի պակասը լրացնել ոչ թե իրենց աշխատավարձի, այլ թատրոնի ռեկվիզիտի վրա կատարվող ծախսերը նվազեցնելու հաշվին: