Թող հանդիսատեսները չակնկալեն քաղաքական կամ ֆիզիոլոգիական պրովակացիաներ09.08.2014
Պուշկինյան ,,Բորիս Գոդունով,, ներկայացման պրեմիերայով այսօր իր նոր թատերաշջանը սկսեց Մոսկվայի ,,Լենկոմ,, թատրոնը: Այն բեմադրել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, ով Մարկ Զախարովի ղեկավարած կոլեկտիվ է տեղափոխվել Մոսկվայի գեղարվեսական թատրոնում Դոստոևսկու ,,Կարամազով եղբայրներ,, աղմկահարույց ներկայացման շուրջ ծագած մեծ աղմուկից հետո: Դա նշանակում է, որ ,,Բորիս Գոդունով,,-ը պրեմիերա է ոչ միայն որպես ներկայացում, այլև որպես արմատական հայացքներով ոչ միանշանակ գնահատվող բեմադրիչի առաջին գործ՝ նոր թատրոնում:
,,Այն ժամանակակից պատմություն է: Կարևոր չի թե որ ժամանակաշրջանում են կատարվում պիեսի դեպքերը: Ռեժիսորը դրանց անդրադառնում է հատկապես այն պատճառով, որ այն ունի ժամանակակից հնչողություն,,,- ասել է իր նոր բեմադրության մասին Բոգոմոլովը:
Ռեժիսորը նաև ասել է, որ թող հանդիսատեսները այս ներկայացման մեջ չակնկալեն տեսնելու քաղաքական կամ ֆիզիոլոգիական պրովակացիաներ, քանի որ այդպիսիք այնտեղ չկան:
,,Այս ներկայացման մեջ բացի պիեսի իմաստային սյուժեից, կա նաև աշխատանք թատերական գործողության գեղեգիտության հետ, ինչ ձևով է այն կառուցվում, ինչպես պետք է նրա հետ վերաբերվել, ինչ է իրենից ներկայացնում հանդիսատեսի ըմբռնումը: Իմ համար այս ներկայացումը որոշակի քայլ է բեմական հնարավորությունները հետազոտելու համար,, ,- ասել է Բոգոմոլովը:
Ներկայացման վրա աշխատելիս ռեժիսորը հանդիպել է բարյացակամ փոխըմբռնման: Իսկ ռեժիսորն էլ բարձր է գնահատել դերասանական խմբի անդամներին: Նա նշել է, որ ,,Լենկոմի,, արտիստները ,,գեղագիտորեն դաստիարակված են,, , ընդունակ են և պատրաստ ընկալելու նորը, գոյատևելու խիստ գծանկարի ռեժիմում, անսովոր և բարդ ռեժիսորական հանգամանքներում:
Բոգոմոլովին հաճախ են մեղադրում, որ պղծում է գրական գործը, ծաղրում է հեղինակներին:
,,Հեղինակների հետ ես միայն մի բան եմ անում, ես նրանց հետ մտնում եմ երկխոսության մեջ: Պիեսի հետ կապված իմ մոտ առաջանում են սեփական մտքեր և ես դրանք պարտավոր եմ իրականացնել ներկայացման մեջ: Թատրոնն ինքնուրույն արվեստ է և այն երկխոսության մեջ է մտնում ստեղծագործության հետ, որը ներկայացվում է բեմի վրա: Միայն այդ ժամանակ է ներկայացումը համարվում ոչ թե տեքստի ընթերցում և բաղդատում ըստ ձայների, այլ ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն,,:
,,Բորիս Գոդունովից,, բացի Բոգոմոլովը ,,Լենկոմում,, կշարունակի Դոստոևսկու արձակի հետ իր աշխատանքը: Թե ինչ ներկայացում է լինելու այդ, դեռևս անհայտ է: