Զբոսնելու հնարավորություն 5 առաջատար բալետային խմբերի անդրկուլիսներում
09.09.2014

,, World Ballet Day live,, (,,Մեկ օր համաշխարհային բալատի ամենօրյա կյանքից,,) նախագծի շրջանակներում համացանցով ուղիղ կհեռահորդվի, թե ինչ է կատարվում այդ հինգ թատրոնների անդրկուլիսներում և փորձադահլիճներում:
Թատրոնների տարբեր աշխարհամասերում և տարբեր ժամային գոտիներում գտնվելը հնարավորություն կտա յուրաքանչյուր թատերախմբին հեռահողորդման ընթացքում ներկայացնել աշխատանքային ողջ օրվա ընթացքում՝ սկսած առավոտից մինչև աշխատանային օրվա ավարտը: Ցուցադրման էստաֆետը հերթականությամբ կփոխանցվի մեկ թատրոնից մյուսին: Առաջինը կսկսի Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բալետի խումբը, այնուհետև, ըստ ժամային գոտու հաջորդականության, նրան կփոխարինեն Մոսկվան, ապա՝ Լոնդոնը և Տորոնտոն: Համացանցային այս հետաքրքիր մարաթոնի եզրափակումը կկատարի Սան-Ֆրանցիսկոն:
Հանդիսատեսներին առաջարկվում է գրավիչ էքսկուրս բալետի արտիստների անդրկուլիսյան աշխարհ, որի մասին հանրությունն, իրականում, այնքան էլ շատ չի տեղեկացված: Այս հեռահողրդման շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ այդ իրականությանը, այլև համեմատել 5 հանրահայտ բալետային թատերախմբերի ներկայացումների նախապատրաստական աշխատանքների մեջ եղած ընդհանուրն ու յուրահատկությունները:
Տարբեր երկրների հանդիսատեսները կարող են ինտերակտիվ կապի մեջ մտնել պարողների, խորեոգրաֆների, մանկվարժների և թատերախմբի այլ անդամների հետ, հարցեր ուղղել նրանց ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ հնարավոր կլինի դիտողին առավել դուր եկած կադրերը, արդեն որպես տեսագրություն, առանձնացնել և տեղադրել համացանցում: Դրանից հետո խմբագիրները այդ հատվածներից հավաքված նյութը կմոնտաժեն և կդարձնեն ֆիլմ, որը կոչված կլինի ցուցադրելու պարի համաշխարհային ձգողական ուժը:
Ի դեպ, այս հեռահաղորդումը ,,YouTube,,-ի միջոցով ամբողջությամբ կկրկնվի: Այնպես որ, բոլոր ցանկացողները միջոցառումը սկզբից մինչև վերջ կարող են դիտել նաև համաշխարհային հոսթինգի այդ ձևաչափում՝ առանց որևէ փոփոխության:
Այս մտահղացման հեղինակը Թագավորական բալետն է, որը 9 ժամ տևողությամբ ուղիղ հեռահաղորդում անցկացրեց 2012թ.-ի մարտին՝ ,,YouTube,,-ում և ,,Guardian,, թերթի կայքում: Հավաքվեց 200 հազար դիտում: Իսկ եթե հաշվի առնենք հաջորդ դիտումները և կրկնակի այցերը, ապա հաղորդումը դիտողների թիվն, այսօր արդեն, անցնում է 2,5 մլն.-ից: