Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջինը Մարինյան թատրոնն է, իսկ երկրորդը՝ Վախթանգովյանը

09.12.2014

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը 2013-2014 թթ.-երին ռեկորդային ցուցանիշներ է գրանցել իր նվաճած մրցանակների, խաղացած ներկայացումների և մեծ հաջողություններ արձանագրած երեկոների թվաքանակով: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,, teatral-online.ru,,-ին:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ այդ մասին օրերս նշել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը և ընդգծել, որ ձեռք բերված ցուցանիշները ,,անդրադարձ են գտել նաև աշխատավարձերի վրա,,:

Կրոկը, միաժամանակ ասել է, որ իր այդ ցուցանիշներով Վախթանգովի անվան թատրոնը զիջում է միայն Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնին:
    Դիտվել է 920 անգամ