Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնում 247 նստատեղերից մինչև հիմա տեսանելի է եղել բեմի միայն 50 տոկոսը

09.12.2014


Մոսկվայի Մեծ թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի առանց հանդիասրահում առկա 247 նախկին նստատեղերի: Դրանք այն նստատեղերն են, որոնցից երևում էր միայն բեմի 50 տոկոսը: Այդ մասին թատրոնի փոխտնօրեն Օլեգ Միսկովեցի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,Interfax,,-ին:

Փոխտնօրենը պարզաբանել է, որ նստատեղերի մի մասը ապամոնտաժվել է անվերադարձ, 84 տեղեր այսուհետ կլինեն ներկայացումները կանգնած դիտելու համար, իսկ 110 տեղերում էլ հարմարեցվել են բարձր աթոռներ:

Մշակույթի նախարարության համաձայնությամբ նաև նախատեսվում է, որ ներկայացումները կանգնած դիտելու տեղերը հիմնականում կվաճառվեն ուսանողներին:

Այսպիսով նոր թատերաշրջանում Մեծ թատրոնի հանդիսասրահում ստեղծվել են 159 նոր տեղեր:

Ավելացնենք, որ այս թատերաշրջանում Մեծ թատրոնի տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաև համացանցով: Տոմսերի իրացման այս եղանակին, անշուշտ, թատրոնն անցել էր դեռևս 2002թ.-ին, սակայն, մինչ այժմ նմա ձևով գնված էլեկտրոնային տոմսերը պետք է փոխարինվեին թղթե տոմսերով: Նոր կարգի համաձայն այդ գործողության անհրաժեշտությունը վերացել է:
    Դիտվել է 1098 անգամ