Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հրաժարվել է հանդես գալ միջազգային փառատոնում

09.17.2014

Լեհական «Նարոդովի» թատրոնը չեղյալ է համարել սեպտեմբերին նախատեսված իր ելույթները Պետերբուրգում, որոնք պետք է ընթանային «Ալեքսանդրինյան» 8-րդ թատերական փառատոնի շրջանակներում: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «alexandrinsky.ru»-ին:

Ալեքսանդրինյան թատրոնը իր պաշտոնական կայքում այդ մասին հրապարակել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է, որ լեհական «Նարոդովի» թատրոնի ելույթները չեղյալ են համարվել «ստեղծագործական գործընթացի հետ կապ չունեցող պատճառներով»:

Կայքը նաև տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակներում լեհ արտիստները սեպտեմբերի 27-ին և 28-ին պետք է ցուցադրեին Յան Էնգլերտի «Կյանքի տանջանքը» պիեսի բեմականացումը:
Ալեքսանդրինյան թատրոնը հայցում է իր հանդիսատեսների ներողամտությունը և խնդրում ետ վերադարձնել այդ ներկայացման համար արդեն վաճառված տոմսերը:

Ավելացնենք, որ Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնն իր հերթական թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 19-ին` 8-րդ միջազգային թատերական փառատոնով: Այդ միջոցառման շրջանակներում նախատեսված են Հունգարիայի ազգային, ֆրանսիական «Վիվարիում ստուդիա» և Լոնդոնի «Շեքսպիրյան Գլոբուս» թատրոնների ելույթները:
    Դիտվել է 841 անգամ