Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերա ծնված «Կախարդական սրինգը» առաջին անգամ բեմ կբարձացվի որպես բալետ

09.18.2014


Աշխարհում առավել շատ կատարվող օպերաներից մեկը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը» հիմք է հանդիսացել բալետային ներկայացման համար և այդ բեմադրությամբ կբացվի Մոսկվայի Կրեմլի դահլիճում սեպտեմբերի 18-ին մեկնարկելիք բալետի միջազգային 3-րդ փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այս անգամ փառատոնը նվիրված է «Կրեմլյան բալետ» թատրոնի 25 ամյակին: Հոբելյանական թատերաշրջանում թատերախումբը ղեկավարում են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Անդրեյ Պետրովը, իսկ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմեյստեր է նշանակվել ՌԴ ժողովրդական արտիստ Անդրիս Լիեպան:

Նշենք, որ Մոցարտի հայտնի օպերայի թեմաներով բալետը բեմադրել է «Կրեմլյան բալետ» թատրոնի հիմնադիրն ու այսօրվա ղեկավարը՝ Անդրեյ Պետրովը: Սա այս թատերախմբի համար նրա հեղինակած 16-րդ ներկայացումն է:

Անդրեյ Պետրովը տեղեկացրել է, որ կրեմլյան ստուգատեսի ծրագրում ընդգրկված են նաև այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կարապի լիճը«, «Ժիզելը», «Դոն Կիխոտը», «Քնած գեղեցկուհին», «Ռոմեո և Ջուլիետը», «Կորսարը» և «Ձյունանուշը»: Այդ ներկայացումներում հանդես են գալու ինչպես ռուսաստանցի այնպես էլ Իտալիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, և Նորվեգիայից ժամանած արտիստներ:

Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը:
    Դիտվել է 995 անգամ