Աստվածները և կիսաաստվածները ակումբային VIP քարտերը ձեռք են բերում նախօրոք09.19.2014
Մոսկվայի «Գելիկոն-օպերան» իր հոբելյանական՝ 25-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ժակ Օֆենբախի «Գեղեցկուհի Ելենան» օպերետով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը հղում անելով «teatral-online.ru»-ին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերթմանը, ով հայտնի է դասական սյուժեների իր ոչ պարզունակ մեկնաբանություններով, որոշել է հոկտեմբերի 3-ին տեղի ունենալիք պրեմիերայով ներկայացվող նոր խաղացանկային ներկայացման գործողությունները ցուցադրել SPA սալոնի միջավայրում և այն հասցեագրել նրանց, ում հետաքրքիր է ժամանակակից «աստվածների» ու «կիսաատվածների» հետաքրքրությունները և ժամանցի ձևերը:
Ներկայացման բեմադրիչի կարծիքով SPA սալոնի գլամուրային միջավայրը «զարմանալիորեն արտապատկերում է և հունական առասպելաբանությունը, և ժամանակակից հասարակությանը, որի ներսում շատ քիչ բան է փոխվել հնագույն ժամանակների համեմատությամբ»:
Ներկայացման մեջ սավառնող սյունաշարով անտիկ ամֆիթատրոնում տեղ է գտնվել երկնքի բնակիչներին, և սովորական մահկանացուներին: Աստվածները և կիսաաստվածները նախօրոք ձեռք բերելով ակումբային VIP քարտեր, վայելում են կյանքը, իսկ նրանց հետևում են հանդիսասրահում նստածները, որոնց հիմնական մասի գրպանների պարունակությունը թույլ չի տալիս ձեռք բերել այդպիսի քարտեր:
«Գեղեցկուհի Ելենան», ըստ ստեղծման հերթականության, Ժակ Օֆենբախի 52-րդ օպերետն է: Այն առաջին անգամ բեմադրվել է 1864թ.-ի դեկտեմբերի 17-ին՝ Փարիզի «Վարիետե» թատրոնում: Ներկայացման սյուժեի հիմքում ընկած է Հոմերոսի «Իլիական» պոեմը: