Ներառական թատերախմբերը պատրաստ են խաղալ նույնիսկ Ֆրեզնոյում09.19.2014
Հայաստանում սահմանափակ հնարավորություններով երեխաներին միավորող միակ ներառական «Իմ թատրոն», «Ռոտոնդո», «Մենք ենք» թատերախմբերի ղեկավար Մարինե Ասատրյանը հայտնել է, որ իրենք արդեն իրականացրել են 4 բեմադրություն, որոնք հաջողությամբ ցուցադրվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով Լոռու մարզի Ֆորտունա հեռուստատեսության «Բաց սենյակ» հաղորդաշարին:
Ըստ Մարինե Ասատրյանի այսպիսի ներկայացումների կարիքը շատ է զգացվում, իսկ իրենց թատերախմբերի նպատակն է ցույց տալ, որ «երեխաների աշխարհում սահմաններ ու տարբերություններ չկան»: Մարինե Ասատրյանը նաև նշել է, որ բոլոր երեխաներն են հրաշք և որ « նրանք կարող են ամեն ինչ անել»: Ըստ նրա, պարզապես պետք է, ընդամենը, բոլորին տալ այդ հնարավորությունը:
Ներառական թատերախմբերը, որոնք այսօր արդեն մայրաքաղաքում և հանրապետության ամենատաբեր բնակավայրերում ձեռք են բերել սեփական հանդիսատեսների կայուն զանգված, կարող են հաջողությամբ հանդես գալ նաև Հայաստանից դուրս բնակվող թատերասերների առջև: «Մենք կարող ենք նույնիսկ Ֆրեզնոյում խաղալ, Սարոյանի ծննդավայրում»,-ասել է Մարինե Ասատրյանը:
Հարցազրույցի ընթացքում իրենց կյանքի և ապրելակերպի վրա ներառական թատրոնի թողած դրական արդյունքների մասին խոսել են նաև թատերախմբերի մի քանի պատանի դերասաններ և ծնողների ներկայացուցիչը: Հարցազրույցն ամբողջությամբ կարել է դիտել «youtube» հոսթինգում տեղադրված Լոռու մարզի Ֆորտունա հեռուստատեսության «Բաց սենյակ» հաղորդաշարում: (Դիտել)