Տոմսերի աննախադեպ վաճառք ռուսական թատրոնի պատմության մեջ
10.03.2014

Թեև մինչև պրեմիերան դեռ բավականաչափ ժամանակ կա, սակայն ներկայացման տոմսերի իրացման քանակությունը վաղուց հատել է բոլոր սպասված սահմանները: Հայտնվում է, որ այսօրվա վիճակով արդեն վաճառվել է ավելի քան 70 հազար տոմս, որն, ընդհանրապես, աննախադեպ ցուցանիշ է ռուսական թատրոնի պատմության մեջ:
Գոհ է նաև այս ներկայացումը ամբողջ աշխարհի ամենատարբեր բեմերում ներկայացրած հռչակավոր ռեժիսորը: Նրա գնահատմամբ ներկայացման «նախապատրաստությունը ընթացել է ուղղակի հոյակապ, ընտրվել են հիասքանչ դերասաններ և նրանք ցնցող տեսք ունեն այս բեմի վրա»:
Իսկ մաեստրո Էնդրյու Լլոյդ Ուեբերի գնահատմամբ դերասանները ընտրված են իդեալական: Նա Քրիստինի կերպարը մարմնավորող Ելենա Բախտիյարովային անվանել է այս մյուզիքլի ամբողջ գոյության ժամանակաշրջանի լավագույն դերակատարներից մեկը:
«Սա Համլետն է: Եթե Համլետն ունի «Լինել, թե չլինել...» , ապա Ուրվականն ունի` «Եվ կյանքը և մահը ընդամենը մեկ դատարկ հնչյուն են» ավարտական տողը: Այստեղ ամեն ինչից էլ շատ կա՝ և մելոդրամա, և ողբերգություն: Ես կասեի սա Չեխով է ողբերգական ժանրի մեջ»,- մյուզիքլի վերաբերյալ իր գնահատական է տվել Ուրվականի դերակատար Դմիտրի Երմակը:
«Օպերայի ուրվականը» առաջին անգամ բեմադրվել է 1986թ.-ի հոկտեմբերի 9-ին, Լոնդոնում, Նորին Գերազանցության Թատրոնում: Ռուսաստանում այն հանդիսատեսին առաջին անգամ կներկայացվի ուղիղ 28 տարի դրանից հետո: