Այսօր և վաղն ամբողջ ընտանիքով անվճար կարելի է գնալ թատրոն
11.01.2014

Ամեն տարի դպրոցական աշնանային արձակուրդների շրջանում տեղի ունեցող այս յուրահատուկ փառատոնում կներկայացվեն 85 բեմադրություններ, որոնց մեջ են մասսայականություն վայելով այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են՝ «Գանձերի կղզին (Պուշկինի անվան թատրոն), «Գայլը և յոթ ուլիկները», Փիթերը և Փենը և Ռոմանտիկները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), «Ժողովրդի թշնամին» (Մայակովսկու անվան թատրոն), «Երեք հաստլիկները («Սֆերա» թատրոն), «Վնասակար խորհուրդներ» և «Կախարդանքի փնտրումների մեջ» (Ժամանակակից պիեսի թատրոն), «Վանյան սարաֆանով» (Լուսնի թատրոն) և «Մերի Պոպինս» («Next» թատրոն) թատերախաղերը:
Դպրոցականների համար նախատեսված այս նախագծում ընդգրկված է նաև այնպիսի փառապանված թատերախուբ, ինչպիսին նշանավոր դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ Ալեքսանդր Կալյագինի ղեկավարությամբ գործող «Et Cetera» թատրոնն է՝ իր լեգենդար «Մորաքույր Մելկինի գաղտնիքը» ներկայացմամբ:
Փառատոնի ծրագրում, սակայն, թատերական ներկայացումներից զատ տեղ են գտել նաև կրթական նշանակության համերգներ: Այսպես նոյեմբերի առաջին հանգստյան օրերին փոքրիկ հանդիսականները կմասնակցեն Միջազգային երաժշտության տանը «80 րոպեում աշխարհի շուրջը» վերտառությամբ ճանապարհորդությանը, որի ժամանակ կանցկացվեն երաժշտալկան վիկտորինաներ, երեխաներն իրենք կներկայացնեն երգելու և պարելու սեփական ունակությունները:
Ավելացնենք, որ անվճար տոմսերը բաժանվել են մայրաքաղաքի մշակույթի, սոցիական պաշտպանության և կրթության դեպարտամենտների շրջանային կառույցների միջոցով: