Ըստ ՀՀ մշակույթի նախարարի եկել է թատրոնում դռները նորի առջև բացելու ժամանակը11.19.2014
Դիմելով Երևանում նոյեմբերի 17-ին մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ կոնգրեսի մասնակիցներին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, այն հանգամանքը, որ այսօրվա «հայ թատրոնը կանգուն է իր նվիրյալների շնորհիվ»։
Նա նաև կարևորել է թատրոնի, որպես «աճող ու զարգացող օրգանիզմի» պայմանների ապահովման խնդիրները, նշել որ դա այն «ոլոորտն է, որը բարեփոխումների և նորարարական մոտեցումների կարիք ունի»:
Հասմիկ Պողոսյանը ոլորտային մասնագիտական կրթություն ստանալու հիմնահարցը թատերական արվեստում ոչ միայն անհրաժեշտ , այև պարտադիր պայման համարելով հանդերձ, ասել է, որ եկել է մասնագիտական ակադեմիական կրթությանը զուգահեռ «դռները նորի առջև բացելու ժամանակը»։
Վստահություն հայտնելով, որ «կոնգրեսն իր կարևոր դերակատարումը կունենա թատրոնի վերափոխման գործընթացներում » ՀՀ Մշակույթի նախարարն այնուամենայնիվ հիշեցրել է, որ «Այսօր՝ ռիթմի, դինամիկայի, արագությունների դարաշրջանում, թատրոնն իր բոլոր դրսևորումներով հատել է երբեմնի սահմանները և միահյուսվել արդի տեխնոլոգիաների նվաճումներին» և իր համերաշխությունն է հայտնել համաշխարհային թատերական ֆորումի «Նոր ձայներ, նոր հանդիսատես: Ժամանակն է երկխոսության» կարգախոսին ։