Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի միջազգային ինստիտուտը Երևանում ավարտեց իր 34-րդ ֆորումը

11.24.2014

Նոյեմբերի 22--ին Երևանում իր 5 օրյա աշխատանքներն ավարտեց Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը, որի կարգախոսն էր.«Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության»:

Կոնգրեսի ընթացքում անցկացվեցին միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ և այլն:

Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ դիտեցին տեղի թատրոններում, ծանոթացան հայաստանցի թատերական գործիչների հետ:

Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի` աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտ 100 կենտրոն և կազմակերպության անդամներ ողջ աշխարհում:

Միջազգային թատերական ինստիտուտի ծրագրերը գեղարվեստական, կրթական ու մարդասիրական են: Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի և թատերական արվեստի պրակտիկայի փոխանակմանը, ամրապնդել խաղաղությունը և ժողովուրդների միջև բարեկամությունը, խորացնել մարդկանց փոխըմբռնումը, նոր մակարդակի վրա բարձրացնել թատերական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործական համագործակցությունը:

Ավելացնենք, որ կոնգրեսը անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

    Դիտվել է 897 անգամ