Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսների քվեարկությամբ լավագույնը ճանաչվածներին հանձնվեցին մրցանակներ

12.02.2014

Մոսկվայում, Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում նախօրեին կայացավ «Զվեզդա տեատրալա» ամենամյա մրցանկաբաշխությունը:

Հանդիսատեսների քվեարկությամբ «Բեմի լեգենդ» անվանակարգում դափնեկիրներ դարձան ժողովրդական արտիստներ Մարկ Զախարովը և Տատյանա Դորոնինան: Լավգույնը ռեժիսորներից ճանաչվեվ Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն- Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը:

«Կնոջ լավագույն դերակատար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Իրինա Մուրավյովան՝ Մոսկվայի փոքր թատրոնում բեմադրված «Ֆիլումենա Մարթուրանո» ներկայացման մեջ խաղացած կերպարի համար, իսկ նույն անվանակարգում, բայց տղամարդ դերասաններից, հաղթողը Ֆեդոր Դոբրոնրավովն էր՝ Երկիծանքի թատրոնում «Տղամարդիկ, Ջերին «Անմոռանալի ծանոթություններ» ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Սվետլանա Նեմոլյաևան էր՝ Մայակովսկու թատրոնից, իսկ նույն անվանակարգում տղամարդ դերակատարներից լավագույնը Վիկտոր Դոբրոնրավովն էր՝ Վախթանգովի անվան թատրոնից:

Արտասահմանում գործող լավագույն ռուսական թատրոն է ճանաչվել Ռիգայի Չեխովի անվան ռուսական թատրոնը, իսկ լավագույն ներկայացումը Ազգությունների թատրոնում բեմադրված «Համլետ: Կալաժ»-ն էր: Իսկ փոքրիկների համար բեմադրվածներից հաղթողը Վախթանգովի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն» դարձավ:

Լավագույն սոցիալական նախագիծ համարվեց «Բժիշկ ծաղրածու»- ն, իսկ երաժշտականններից լավագույնը «Օթելլո» ներկայացումը ճանաչվեց: «Սիրելի թատրոն» անվանակարգ»-ում մրցանակը հանձնվեց Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին (МХТ-ին):

«Զվեզդա տեատրալա» մրցանկաբաշխությունը ռուսական թատրոնի ոլորտում տարվա ձեռքբերումները ամբողջացնող յուրահատուկ միջոցառում է, որի արդյունքնեը որոշվում են հանդիսատեսների քվեարկության միջոցով:

Ավելացնենք, որ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում 2014թ.-ի դեկտեմբերի 1-ին հանդիսավորապես ամփոփված այդ մրցույթը թվով 7-րդն էր:
    Դիտվել է 992 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների