Կկայանա «Հատուկ թատրոնների» փառատոն
12.25.2014

«Հատուկ թատրոնները» այն թատերական խմբերն են, որոնցում խաղում են հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Փառատոնի նպատակն է «Հատուկ թատրոն» երևույթի զարգացումը, նրա շուրջ թատերական համայնքի և հասարակության համախմբումը:
Փառատոնի 3 մասնակիցները փնտրում են առանձնահատուկ առաքելութուն ստանձնած այս հարթության մեջ գտնել սեփական, յուրահատուկ ոճերը: Այս խմբերից յուրաքանչյուրն արդեն անցել է 25 ամյա փորձառության ժամանակահատված:
Ֆրանսիական «Du Cristal» թատրոնն աշխատում է հոգեբանական և աբսուրդի թատրոնի ժանրերում:
Իսպանական «Danza Mobile» թատերախումբը ներկայացնում է պարային ուղղությունը, որի ժամանակակից պարային ներկայացումները և պարողների պատրաստվածությունը կզարմացնեն անգամ փորձառու հանդիսատեսներին:
Ռուսաստանը փառատոնում ներկայացված է Մոսկվայի «Կրուգ» թատրոնով: Այս թատերախումբը որոնումներ է իրականացնում խոսքի և շարժման սինթեզման ուղղությամբ:
Այս կոլեկտիվներին միավորում է ընդհանուր ուժերով իրականացված նախագծերը և «հատուկ» դերասանների հետ աշխատելու յուրահատկությունները:
«Պռոտեատր»-ը Մոսկվայի թատերական տարածքում «Հատուկ թատրոնի» առաջքաշման պիոներն է: Այն գոյություն ունի ավելի քան 15 տարի: Այդ ընթացքում փառատոնին մասնակցել են ավելի քան 500 թատերական կոլեկտիվ, որոնց մեջ մտնում են թե Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներին, թե Ասիայի և ԱՊՀ անդամ երկրներին ներկայացնող թատերախմբեր:
«Հատուկ թատրոնի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է թե այն մարդկանց մեջ, ովքեր վերկանգնողական աշխատանքներ են կատարում արվեստի միջոցով և թե նրանց մոտ, ում գործունեության բնագավառը թատրոնն է:
Փառատոնի ընթացքում «Հատուկ թատրոնի» ռեժիսորների ու դերասանների համար կանցկացվեն ուսումնական դասընթացներ, ներկայացումների քննարկումներ: