Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երիտասրդ դերասանը մահացել է «Դժողք»-ի փորձի ժամանակ

01.09.2015


Ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» բեմականացվող «Դժողք» ներկայացման փորձերի ժամանակ Լոնդոնի «Craft Theatre» թատրոնում մահացել է 43-ամյա չին դերասան Խան Բոնֆիլսը: Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բոնֆիլսի գործընկերները չեն կարողացել պարզել նրա մահվան պատճառը: Նրա վրա որևէ արտաքին ներգործության նշան չի նկատվել:

Այժմ փորձագիտական հանձնաժողովը փորձում է պարզել դերասանի մահվան պատճառը:

Նշենք, որ Խան Բոնֆիլսը հայտնի էր դարձել «Աստղային պատերազմներ» ֆիլմում լուսային թրին վարպետորեն տրապետող ջեդայ Սէեսի Թինի դերակատարմամբ:

Նա նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լարա Քրոֆթը», «Գերեզմաններ թալանողը-2», «Բեթմենը» և այլն:
    Դիտվել է 1050 անգամ