Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ հանդիպում հին նոր տարին սիրող դերասանուհու հետ

01.15.2015

Ռուսաստանում անցկացվող «Խրուստալնի Տուրանդոտ» (Բյուրեղապակյա Տուրանդոտ) թատերական մրցանակաբաշխությունը ներկայացրել է իր նոր նախագիծը, որը նվիրված է կյանքից հեռացած արտիստների հիշատակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ նախագծի առաջին միջոցառումը անցկացվեց հին նոր տարում՝ հունվարի 13-ին և նվիրված էր թատրոնի և կինոյի դերասանուհի Նատալյա Գունդարևային: Մայակովսկու անվան թատրոնում անցկացվող երեկոյի ամսաթիվն ընտրվել էր այն հիմնավորմամբ, որ հին նոր տարին Գունդարևայի սիրելի տոնակատարություններից էր:

Նրանք, ովքեր խաղացել են այդ արտիստուհու հետ, հիշում են, որ Գունդարևան կյանքում նույնքան ուժեղ էր և վստահ, որքան նրա կերտած հերոսուհին «Մեկ անգամ 20 տարի անց» կինոնկարում, նույնքան հաբերատար և փափուկ, որքան Բուզիկինի կինը «Աշնանային մարաթոն»-ում և նույնքան անսանձ, ուրախ, կայծկլտուն ինչպես Սմերալդինան ««Տրուֆֆալդինոն բերգամոյից» ֆիլմում:

«Նա ուներ այսպիսի չափանիշ: Ասում էր, որ ավելի շատ սիրում է փորձեր անել, քան խաղալ: Ահա, նա կպատրաստի դերը, կներկայացնի այն, և ես այնպիսի զգացում էի ունենում, որ նա արդեն սպասում էր նոր աստիճան բարձրանալուն: Ես վշտանում եմ, որ այդ հարաբերության մեջ, որպես խաղընկերուհի, նա այլևս չի լինի իմ կողքին»,- ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նեմոլյաևան:

«Ես շատ եմ ծիծաղել և տառապել: Սա իմ կյանքն է: Եվ ես ուրախ եմ, որ դրանում կար այսքան շատ աշխատանք և հանդիպումներ»,- ասել է Գունդարևան իր հարցազրույցներից մեկում:

Նրա անժամանակ վախճանը (2005թ.-ին) ցնցեց շատերին: Սակայն այսպիսի երեկոները միայն հիշատակի տուրք չեն, դա կարծես նրա հետ անցկացվող ևս մեկ հանդիպում լիներ:
    Դիտվել է 906 անգամ