Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է դերասան Անդրանիկ Հարությունյանը

01.15.2015


Կյանքի 72-րդ տարում մահացել է Դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:

Անդրանիկ Հարությունյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի անցել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, մասնակցել հեռուստաներկայացումների և ռադիոբեմականացումների:

Ըստ ՀՀ թատերական գործիչների միության հաղորդագրության նրա լավագույն դերակատարումներից մեկը եղել է Դավթի կերպարը «Սասնա ծռեր» ռադիոբեմականացման մեջ, նկարահանվել է մի շարք կինոնկարներում:

Կյանքի վերջին տարիներին նա աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ըստ «Արմենպրես»-ի տեղեկատվության Անդրանիկ Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Տեսանյութեր

Դիտվել է 1008 անգամ