Ողջագուրանքը՝ այլ մարդկանց նկատմամբ բարյացկամ լինելու դեղատոմս01.20.2015
Բելոռուսիայի Գրոդնո քաղաքի մարզային դրամատիկական թատրոնը հունվարի 21-ին կազմակերպել է «Գուցե ողջագուրվե՞նք» խորագիրը կրող համերգ, որի ժամանակ հանդիսատեսներին կառաջարկի ողջագուրվել միմյանց հետ: Այդ մասին Նորությունների բելոռուսական հեռագրական գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Բանն այն է, որ վաղը՝ հունվարի 21-ին ողջագուրանքի միջազգային օրն է և այդ առթիվ թատրոնը հանդիսատեսին առաջարկել է միասին անցկացնել մի երեկո, որտեղ կլինեն միայն բարի տրամադրություն և զգացմունքներ առաջացնող պահեր: Այդպիսի պահեր ձևավորելու համար առաջարկվում է տարբեր ժանրային ներկայացումների մի ընդարձակ գունապնակ՝ ռոմանտիկական երգեր և բանաստեղծություններ, հումոր, ժամանակակից և անցյալի սիրված երաժշտություն, խորեոգրաֆիական համարներ, պարային կոմպոզիցիաներ, որոնք կկատարեն ինչպես այդ, այնպես էլ՝ այլ թատրոններից հրավիրված արտիստները: Հենց այս համերգային համարները ներկայացնելու ընթացքում էլ հանդիսատեսներին կառաջարկվի ողջագուրվել միմյանց հետ:
Ողջագուրանքի միջազգային օրը ծագել է անցյալ դարի 70-ական թվականներին: Այն նշվում է հունվարի 21-ին, միտում ունի ստանալ մասսայական բնույթ և հավակնում է վերածվել «Ազատ ողջագուրանք» (Free Hugs) անունը ստացած շարժման, որի անդամներն այդ օրը դուրս գալով փողոց անծանոթ մարդկանց առաջարկում են ողջագուրվել:
Ըստ այդ շարժման մասնակիցների, բարեկամական այդ հպումները ամրացնում են ողջագուրվողների առողջությունը, բարձրացնում են դիմադրողականությունը, խթանում են կենտրոնական նյարդային համակարգի բնականոն աշխատանքը, կայունացնում են արյան ճնշումը, նվազեցնում են սրտանոթային հիվանդացության ռիսկի աստիճանը, նպաստում են արյան մեջ հեմոգլոբինի և օքսիտոցինի (այլ մարդկանց նկատմամբ ավելի բարյացկամ լինելու հորմոնի) բարձրացմանը: