Թատերական լբորատորիա 14-16 տարեկան անչափահասների համար և նրանց մասին01.21.2015
Փետրվարի 1-ին Մոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնում կբացվի «Գրանի» («Սահմաններ») թատերական լաբորատորիան՝ նախատեսված անչափահասների համար: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
4 արվեստանոցներում (դրամատուրգիայի, դերասանական, նկարչական և տեխնիկական) 14-16 տարեկան ունկնդիրները կծանոթանան թատերական գործընթացներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև թատերական մասնագիտությունների տեսական և գործնական այբուբենին:
Բեմում շարժվելու, խոսքի ու վոկալի, դեկորացիաների և հագուստների ստեղծման, բեմադրության տեսողական լուծումների, պիես ստեղծելու հիմունքների և վավերագրական նյութերի հետ աշխատելու պարապմունքները կվարեն պրոֆեսիոնալ դրամատուրգներ, ռեժիսորներ և նկարիչներ:
Սակայն այս նախագծի գլխավոր խնդիրը անչափահասների միջավայր մուտք գործելն է:
«Մենք ցանկանում ենք խոսել քաղաքում ապրող ժամանակակից անչափահասի կյանքի մասին: Ինչպիսի՞ն է այն: Ինչպիսի՞ հիմնախնդիրներ, կոնֆլիկտներ են վերապրում 14-16 տարեկան մեր ժամանակակիցները: Ինչպե՞ս են նրանք ընկալում մեծերի աշխարհը: Ինչպե՞ս է այն ներգործում և ազդում նրանց վրա, ի՞նչ կարծրատիպեր է այն պարտադրում նրանց, ինչպիսի՞ արժեքներ է առաջարկում... Եվ ամենագլխավորը, ինչպե՞ս են երեխաները տեսնում իրենց տեղն այս աշխարհում՝ այստեղ և հիմա»,- ասել է նախագծի մասնակից, դրամատուրգ Ալեքսանդր Սազոնովը, ով հայտնի է Երմոլովայի անվան թատրոնում բեմադրված «Դորիան Գրեյի դիմանկարը» պիեսով: