Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոգեբանական թատրոնը, որպես ռուսական գերակայություն՝ առանց ֆիշկաների և հնարածնության

01.23.2015

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը 53 տարի անց կրկին անդրադարձել է Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» պիեսին, որով սկսել էր իր ռեժիսորական գործունեությունը մեծ բեմում: Այսօր կկայանա ներկայացման նոր տարբերակի պրեմերային ցուցադրությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Առաջին անգամ ես վերականգնում եմ, իսկ իրականում նորից բեմադրում «Երկուսը ճոճանակի վրա» պիեսը՝ առանց քաղաքականության, առանց առանձնահատուկ սոցիալական ցնցումների,մարդկային հարաբերությունների մասին հոգեբանական դրաման, որն, ինչ էլ, որ կատարվի աշխարհում, միևնույնն է, սիրելու և սիրելի լինելու պահանջի մասին է»,- ասել է ռեժիսորը:

«Սա իմ խոնարհումն ու ուղերձն է թատրոնին, հանուն ինչի մենք բոլորով հավաքվել ենք այստեղ, ապրել ենք ամբողջ կյանքեր՝ հոգեբանական թատրոնին, ինչպիսին եղել և մնում է «Սովրեմեննիկը»: Եվ սա իմ բողոքն է թատրոնի այն «մոդելագործներին», ովքեր կեղծ ժամանակակից բաներով են փոխարինում ռուսական հոգեբանական թատրոնի գլխավոր, անհրաժեշտ կանոնները»,- նշել է Վոլչեկը:

Նա ասել է, որ ինքը միշտ կողմ է, որպեսզի փորձարկվեն նոր ձևեր, կատարվեն էքսպերիմենտներ, բայց ոչ թե «փոխարեն», այլ «համատեղմամբ» այն ամենի հետ, ինչը թատրոնի էությունն է: «Եթե հնարավոր լիներ, ես ազդագրի վրա կգրեի այսպես. ««Երկուսը ճոճանակի վրա» ներկայացումն առանց ֆիշկաների, հնարածնության, տեսագրության և այլնի:

Հոգեբանական թատրոնը այն է, ինչով միշտ հայտնի է եղել ռուսական թատրոնը, դա, անկասկած, աշխարհում մեր գերակայությունն է»,- ասել է Վոլչեկը:

Ռեժիսորն ասել է , որ հեռավոր 1962 թ.-ին բեմականացրած ներկայացումը հիշում է ընդհանուր գծերով, ոչ մանրամասներով, այն չի նկարահանվել, չի ձայնագրվել և մնացել են միայն լուսանկարները: «Այս մեկը բոլորովին այլ ներկայացում է; Մենք դարձել ենք ուրիշ, աշխարհը դարձել է ուրիշ, պատուհանից դուրս բոլորովին այլ բան է երևում, թատրոնն էլ տեխնիկապես այլ կերպ է հարդարված»,- նշել է Գալինա Վոլչեկը:

Գլխավոր դերերում հանդես են գալիս թատրոնի առաջատար դերասանուհի Չուլպան Խամատովան և հրավիրված դերասան Կիրիլ Սաֆոնովը:
    Դիտվել է 1036 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ