Արձակվել է Վարդան Պերոսյանի դատավճիռը01.29.2015
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վաղինակ Մկրտչյան) հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 2 տարով զրկվել մեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Նշենք, որ դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել, նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից և բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ: