Պետերբուրգում, այս անգամ թատերական բեմում, կրկին, դատում են Իոսիֆ Բրոդսկուն02.02.2015
Սանկտ Պետերբուրգում «Բաց բեմ», ժամանակակից երկիծանքի և էլի մի շարք ոչ պետական թատրոնների ուժերի համատեղմամբ ստեղծվել է «Դատ ընդդեմ ձրիակեր Բրոդսկու» նոր բեմադրությունը:Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Բեմադրության ռեժիսոր Դենիս Շիբաևը ներկայացման մեջ օգտագործել է Նոբելյան մրցանակի դափնեկրի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատարանի դահլիճում Ֆրիդա Վիգդորովայի կողմից արված գրառումները, «Գրականամերձ պորտաբույծը» ֆելիետոնը և բանաստեղծի վաղ շրջանի ստեղծագործությունները:
Սակայն հիմքում ունենալով վավերագրական նյութ, հեղինակները իրենց առաջ խնդիր չեն դրել բեմում վերականգնել այդ խայտառակ դատավարությունը:
Գործողությունը ծավալվում է ոչ թե դատարանի դահլիճում, այլ խորհրդային հարսանիքում: Դրամատուրգիան կառուցվում է արվեստագետի ազատ կամքի և ստրկացնող սոցիալական ծիսակարգի հակադրության վրա: Բրոդսկու դերը ամրագրված չի կոնկրետ մի դերասանի վրա:
Դերասանները հանճարի ու նրան հալածողների կերպարը հերթով չափում են իրենք իրենց վրա՝ ասես հարցնելով, թե արդյոք կարո՞ղ է այս պատմությունը կրկնվել այսօր և ու՞մ կողմում կհայտնվեն իրենք:
Բեմադրության հեղինակները փետրվարի 4-ին կներկայացնեն իրենց նոր բեմախաղի պրեմիերան և այն կնվիրեն մեծ մտածողի և բանաստեղծի ծննդյան 75 –ամյակին:
«Դատ ընդդեմ ձրիակեր Բրոդսկու» թատերական բեմադրությունը «Բաց բեմ» նորաստեղծ նախագծի Պետերբուրգում ցուցադրվող առաջին ներկայացումն է, որի նպատակն է օժանդակել փոքր և փորձարարական բեմական ձևաչափի զարգացմանը: