Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ թատրոնում պատրաստում են «աշխարհում ամենալավ «Համլետ»» բալետը

02.09.2015

Ռուսաստանի Մեծ թատրոնում բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոննելլանը և ուկրաինացի բալետմայստեր Ռադու Պոկլիտարուն համատեղ աշխատում են «Համլետ» բալետի նոր բեմադրության վրա:

«Դեկլան Դոննելլանը սովորաբար իր ներկայացումները կառուցում է մաթեմատիկական խստությամբ և շախմատային պարտիայի տրամաբանությամբ: Այս նոր ներկայացումը նունպես մտահղացվել է շատ յուրահատուկ, բալետային պարտիաների նրբագույն բաշխմամբ»,-նշում է «Տեատրալ» հանդեսը:

Պոլիկրատուն խոստանում է, որ «Համլետին» մի քանի անգամ անդրադարձած Շոստակովիչի երաժշտական ստեղծագործությունների հիման վրա ներկայացվող բալետը կդառնա «աշխարհում ամենալավ Համլետը»;

Ավելացնենք, որ «Համլետը» Դեկլան Դոննելլանի և Ռադու Պոկլիտարուի առաջին համատեղ բեմադրություննը չի: Նրանք Մեծ թատրոնում սրանից 10 տարի առաջ հանդիսատեսին են ներկայացրել շեքսպիրյան մեկ այլ հանրճանաչ գործ՝ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բալետային ընթերցումը:
    Դիտվել է 896 անգամ