Օպերային թատրոնի ղեկավարի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է
02.18.2015

Սովորաբար «Լա Սկալայի» գեղարվեստական ղեկավարի հետ պայմանագիր կնքվում է 5 տարի ժամկետով: Ասենք, որ Ալեքսանդր Պերեյրայի հետ նախորդ պայմանագիրը կնքվել էր միայն մեկ թատերաշրջանի համար: Ըստ ամենայնի տնօրենների խորհուրդը նրա աշխատանքը գնահատել է բարձր և այս անգամ պայմանագիրը կնքվել է ավելի երկարատև ժամանակահատվածի համար:
Ալեքսանդր Պերեյրան «Լա Սկալան» համարում է կարևորագույն օպերային հարթակ և մտադիր է այստեղի բոլոր թատերաշրջանները դարձնել փառատոների պես վառ և տպավորիչ: