Հանցագործությունը, ինչպես մարդու գոյությունը, մաքուր պատահականություն է
02.24.2015

Այժմ ռուսական թատերական մասնագիտական որոշ շրջանակներ այդ ներկայացումը դիտարկում են որպես ընթացիկ թատերաշրջանում բեմադրված հետաքրիր աշխատանք և, նույնիսկ առաջարկում են այն ընդգրկել «Զվեզդա տեատրալա-2015»-ի մրցութային ծրագրի ցանկում:
2014 թ.-ի հոկտեմբերին պրեմիերային ցուցադրությամբ հանդես եկած ներկայացման ստեղծման պատմությունը սկսվել է գրական կոմպոզիցիա ստեղծելու սովորական աշխատանքի արդյունքում:
Հայտնի թավջութակահար Բորիս Անդրիոնովը այդ պոեմը միացրել է կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի սոնատին, որի արդյունքում, սակայն, ստացվել է ոչ թե գրական կոմպոզիցիա, այլ միանգամայն իրական դրամատիկական ներկայացում՝ դեդեկտիվ սյուժեով, երաժշտություն, որը ոչ թե ներկայացման համար ֆոն է հանդիսանում, այլ դարձել է բեմախաղի լիարժեք մասնակից:
Բրոդսկու բանաստեղծությունների հիման վրա գրական-երաժշտական կոմպոզիցիան Սմելյանինովը պատրաստել է թավջութակային փառատոնի համար, որն իրականացվում է Անդրիանովի գլխավորությամբ: Այս փորձը այնքան հաջողված է ստացվել, որ մեկանգամյա վարձույթը որոշվել է դարձնել խաղացանկային ներկայացում:
«Բրոդսկու և Շնիտկեի ճակատագրերը շատ բանով են նման: Նրանք երկուսն էլ այլախոհ էին: Բրոդսկին, որ հաճախ և ամեն ինչ էր քննադատում, շատ էր սիրում Շնիտկեի երաժշտությունը»,- նշել է Բորիս Անդրիոնովը:
Ներկայացմանը մասնակցում են հայտնի դաշնակահարներ Անդրեյ Գուգնինը և Կատյա Սկանավին, ինչպես նաև «Սովրեմեննիկ» թատրոնի մի շարք առաջատար դերասաններ:
Եվ այսպես, Ալֆրեդ Շնիտկեի երաժշտությունը սոնատ է՝ գրված թավջութակի և դաշնամուրի համար: Անհավասար, ջղային գործ, որը, իրոք ասես ներկայացման լիարժեք մասնակիցն է: Այն ինչ-որ տեղ վիճում, ինչ-որ տեղ համաձայնվում է դերասանների հետ, մինչև վերջ «ասում է» այն ամենը, ինչը չեն կարողանում արտահայտել դերասանական ձայնային երանգներն ու պաուզաները... և ձեռքերը:
Իսկ ձեռքերը, ինչպես ծխախոտը, որը արձակում է անհանգիստ ծխաքուլա, ասում են ամենագլխավորի մասին:
Բոլոր հերոսները կասկածվում են սպանության մեջ: Նրանք հերթով հայտնվում են լուսափնջի մեջ և ներկայացնում իրադարձությունների սեփական վարկածը: Եվ բոլորը ծխում են...
Նրանք երեքն են՝ այդ վկաները: Եվ նրանց համար կա երեք աթոռ: Կա նաև առանց թիկնակի մեկ աթոռ՝ մի տղայի համար, ով կանգնած է մեղավոր պես գլուխը կախած, ձեռքերն անդրավարտիքի մեջ:
Այս ներկայացման մեջ ընթացող քննությունը մերժում է պատճառահետևանքային կապերը և հանգեցնում մի պարզ եզրակացության՝ հանցագործությունը, ինչպես մարդու գոյությունն այս աշխարհում, մաքուր պատահականություն է:
«Կադրից դուրս» գտնվող քննիչը ունենալով պատասխանը բարձացնում է խնդիրը, և հանկարծ հասկանում, որ «հանցագործը բոլորովին էլ հանցագործ չի», որ «քննությունը ընդամենը, միայն, սպասման ձև է»: Եվ եթե այդ պահին անցածը հետ փաթաթվի, ապա կպարզվի, որ ամեն ինչ սկսվել է ծխախոտի պատճառով՝ ի հեճուկս բոլոր տեսակի առեղծվածային փաստերի, որոնք, ինչպես հայտնի է, գոյություն չունեն առանց մեկնաբանությունների...