Ուղղափառները պահանջել են օպերայում պաշտպանել իրենց իրավունքները02.24.2015
Նովոսիբիրսկի մարզային դատախազությունը վարչական վարույթ է սկսել տեղի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին:
Թերթը, վկայակոչելով դատախազի ավագ օգնական Դմիտրի Լյամկինին, նշում է, որ համաձայն ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսդրության՝ կրոնական խորհրդանշանները հանրային վայրում դիտավորյալ պղծելը սահմանող հոդվածի հատկանիշներով հարուցվել է վարույթ:
Դատախազությունը փորձում է Բորիս Մեզդրիչին ենթարկել վարչական պատասխանատվության որպես այն թատրոնի պատասխանատու անձ, որտեղ 2014 թ.-ի դեկտեմբերին բեմադրվել է Վագների «Թանհեյզեր» օպերան:
Այդ նույն հոդվածով մեկ այլ վարչական վարույթ էլ հարուցվել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի նկատմամբ:
Դատախազությունը ուսումնասիրել է ներկայացումը Նովոսիբիրսկի և Բերդսկի մետրոպոլիտ Տիխոնի միջամտությամբ, ով պնդել է, որ ներկայացման պրեմիերայից հետո ստացել է բազմաթիվ բարկացած հավատացյալ հանդիսատեսների արձագանքներ: Նրա ասելով, ուղղափառները պահանջել են պաշտպանել իրենց իրավունքները:
Ներկայացման մեջ օգտագործվել է Քրիստոսի աստվածաշնչյա կերպարը՝ նրա համար վիրավորական ենթատեքստով: Թանհեյզերը այս բեմադրության մեջ հանդես է գալիս որպես կինոռեժիսոր, ով նկարահանում է աղմկահարույց «Կանացի այրը» ֆիլմը՝ Հիսուս Քրիստոսի մասին:
Դմիտրի Լյամկինի ասելով մոտակա օրերին գործը կհանձվի Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի հաշտարար դատավորին: Եթե դատարանը համաձայնվի դատախազության դիրքորոշման հետ, ապա տնօրեն Բորիս Մեզդրիչին կնշանակվի տուգանք 100 հազարից 200 հազար ռուբլու սահմաններում, իսկ ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը ստիպված կլինի վճարել 30 հազարից 50 հազար ռուբլի կամ կդատապարտվի հարկադիր աշխատանքների: