Սգո օրը որոշել են ներկայացնել «Կարապի լիճը»03.14.2015
Թաթարստանի հանրապետությունում այսօր հայտարարված սգո օրվա կապակցությամբ չեղյալ են համարվել բոլոր տեսակի մշակութային միջոցառումները: Սակայն Կազանի օպերայի և բալետի թատրոնում որոշել են այլ կերպ վարվել:
Այստեղ, պարզապես, շաբաթ օրը երեկոյան նախատեսված ներկայացումը փոխարինել են մեկ այլով՝ պետք է հանդիսատեսներին ներկայացվեր Կարեն Խաչատուրյանի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բալետը, բայց կցուցադրվի Պյոտր Չայկովսկու լեգենդար «Կարապի լիճը», տեղեկացնում է «business-gazeta.ru»-ն՝ հղում անելով թատրոնի պաշտոնական կայքին:
Հիշեցնենք, որ այսօր Թաթարստանում հայտարարվել է սգո օր՝ կապված Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տեղ գտած մարդկային բազմաթիվ զոհերի հետ: