Միակը որտեղ անվանիների հետ երեխաների համար կազմակերպվում է վարպետաց դասեր
03.17.2015

Փառատոնի ընթացքում Պետերբուրգի «ԿանոնԴանս» պարի տան հարթակը երեխաների համար կդառնա ժամանակակից պարերի իսկական լաբորատորիա: Այստեղ փառատոնի մասնակից օտարերկրացի և ռուս մասնագետները կանցկացնեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն երիտասարդ խորեոգրաֆների երեկոներ և դասախոսություններ:
Միջոցառման բարձրակետը կդառնա էրմիտաժի թատրոնում կայանալիք գալա համերգը, որտեղ մանկական կոլեկտիվները հանդես կգան հայտնի խորեոգրաֆների կողմից հատուկ իրենց համար ստեղծված ներկայացումների պրեմերային ցուցադրություններով:
«Dance 4Kids»-ն միակն է, որ Ռուսաստանում եվրոպացի և ռուսաստանցի անվանի խորեոգրաֆների հետ կազմակերպում է պատանի պարողների համար վարպետաց դասեր: