Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մոսկվան հրաժեշտ է տալիս ռուս մեծ մտավորականին

03.17.2015


«Կյանքի 78-րդ տարում մեզնից հեռացած գրող Վալենտին Ռասպուտինը ժողովրդի խիղճն էր և մարդ, ով ցավով էր վերաբերվում այն ամենին, ինչը խարխլում է ռուսական աշխարհակարգը: Նրա անունը հավերժ կարտացոլվի ռուսական մշակույթի պատմության մեջ»: Օրերս վախճանված գրչի նշանավոր վարպետի մասին այսպիսի խոսքեր է ասել Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը:

Այսօր Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում կայանում է գրողի հետ վերջին հրաժեշտի արարողությունը:
«Նա ռուս գրող էր, իսկ դա նշանակում է, որ նա միայն մեծ գրականագետ չէր: Բոլոր ժամանակներում նա եղել է ժողովրդի խիղճը»,- նշել է Կալյագինը:

Գրողի հոգեհանգիստը կկայանա չորեքշաբթի օրը, Մոսկվայի նույն տաճարում, որտեղ այսօր կատարվում է հրաժեշտի արարողությունը: Դրանից հետո նրա մարմինը կտեղափոխվի Իրկուտսկ և տեղի հայտնի մենաստանում Իրկկուտսկի նրա հայրենակիցները իրենց հրաժեշտը կտան գրողին:

Համաձայն իր ցանկության Վալենտին Ռասպուտինի մարմինը կհուղարկավորվի 2006 թ.-ին ավիավթարի ժամանակ զոհված իր դստեր շիրիմի հարևանությամբ:
    Դիտվել է 953 անգամ