Հակոբ Ղազանչյանը ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա կապակցությամբՀայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանն այսօր շնորհավորանքի ուղերձ է հղել իր գործընկերներին և թատերական աշխարհի բոլոր բարեկամներին, որտեղ մասնավորապես նշել է, որ, թեև Հայաստանի «տոնացույցերի ցանկում առանձնացված չէ թատրոնի օրը, բայց գիտենք ու համոզված ենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը»:
Ղազանչյանը նաև նշել է, որ թատրոնը մեկ այլ արժեք էլ ունի, քանի որ այն մարդու և ժողովրդի համար հանդիսանում է ինքնահաստատման և սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց:
«Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօր և նաև ճանապարհ բացել դեպի վաղվա օր»,- նշել է իր ուղերձում ՀԹԳՄ նախագահը: