Նոր տնօրենը կարծում է, որ հին տնօրենը դիմադրում է մարտնչող անաստվածների ոճովՌուսաստանի մշակույթի նախարարի հրամանով Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչը հեռացվել է աշխատանքից՝ կապված այդ թատրոնում Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերայի շուրջ ստեղծված մեծ աղմուկի հետ: Այդ մասին ռուսական լրատվամիջոցները հաղորդում են անցած հանգստյան օրերին հրապարակված իրենց լուրերում:
Թատրոնի նոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Կեխմանը, ով ընդունելով պաշտոնը հայտարարել է, որ «Այն ինչ կատարվել է Նովոսիբիրսկի օպերային թատրոնում, դա սրբապղծություն է»: Նա նշել է, որ ինքը որպես «հավատացյալ, կնքված, ուղղափառ, որպես հրեա» այդ ամենը ընկալել է որպես վիրավորանք: Ըստ նրա, դա մարտնչող անաստվածների ոճով ներքին դժբախտության ցուցադրություն է: «Չեմ թաքցնում, ես այսօր խոսել եմ Մեզդրիչի հետ և նա ինձ ասել է, որ այդ ներկայացումը ինքը չի հանձնի և կպայքարի մինչև վերջ: Կարծում եմ, որ նա պարտավոր է պաշտոնաթող լինել, իսկ ներկայացումը պետք է հանվի խաղացանկից»,- ավելացրել է իր հայտարարությանը թատրոնի նորանշանակ տնօրենը:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերին հանդիսատեսին ներկայացված վագներյան հայտնի օպերայի բեմադրության ռեժիսորական մեկնաբանություններում հանդիսատեսներից շատերը դիտարկել են քրիստոնեա հավատացյալների կրոնական զգացումները վիրավորող մեկնաբանություններ: «Թանհեյզեր» օպերայի շուրջ ծագած աղմուկը հասել է մինչև վարչական դատական վարույթի: Կայացված դատավճռի համաձայն այդ բեմադրության մեջ ոչ մի քրեական կամ այլ դատապարտելի արարք չի արձանագրվել: Թատրոնի տնօրենը և օպերայի բեմադրության ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը արդարացվել են:
Սակայն, սա ներկայացման շուրջ ծագած մեծ աղմուկի վերջը չէ: Դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը և Մեզդրիչի գործը ապրիլի 3-ին , իսկ Կուլյաբինինը՝ 3 օր անց պետք է կրկին քննարկման ենթարկվի Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանային դատարանում: