Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ասլիբեկյան- Արծրունի. «Մենք կարիք ունենք թատերական ցնցման ու զարթոնքի»

«Այս մթնոլորտում ցանկացած վառ անհատականություն, երևույթ կարող է ձուլվել ու անէանալ: Որոշ գերիշխող, «հեղինակավոր» թատրոններ պարզապես մահացած օրգանիզմներ են, այնտեղ ստեղծված ցանկացած նոր ներկայացում ու պրեմիերա ձևական բնույթ է կրում: Նույնիսկ կադրերի երիտասարդացումը չի փրկում այս թատրոնները, քանի որ տիղմը կլանում է և այս նորերին», «irates.am»-ին տված հարցազրույցում ասել է , թատերագետ, արձակագիր, դրամատուրգ  Անուշ Ասլիբեկյան- Արծրունին:

Ըստ նրա չկա քաջություն և վերաստեղծման համարձակություն, որոնք պիտի ստիպեին հրաժարվելու հնից և ստեղծելու նոր թատրոն:

«Թե ավագները, թե երիտասարդները, ինչը ավելի ցավալի է, պարզապես դողում են իրենց պետական աշխատատեղերի, հաստիքների համար, նրանք ունակ չեն ընդվզելու, դրա համար էլ հանդիպում ենք դեռևս երիտասարդ, բայց արդեն ծերացած բեմադրիչների, որոնցից այլևս ոչ մի սպասելիք չունենք: Մենք կարիք ունենք թատերական ցնցման ու զարթոնքի, քանի որ բնությունը շռայլորեն օժտել է մեր ազգին տաղանդներով, բայց այ քաջություն չունենք»,- նշել է Անուշ Ասլիբեկյան-Արծրունին:
    Դիտվել է 989 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների