Պլանավորում են թողարկումից առաջ քննարկել ներկայացումների բարոյագիտական մակարդակը

Ըստ տարածաշրջանի նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկու, «Թանհեյզերի» դեպքի կրկնությունից խուսափելու լավագույն ձևերից մեկը կարող է լինել նոր թատերական ներկայացումների հանրային քննարկումների կազմակերպումը: «Գուցե նոր ներկայացման առաջին թողարկումից առաջ (կարևոր չի օպերայի, բալետի կամ մեր այլ որևէ թատրոնի) հրավիրենք հասարակությանը. «Եկեք արտահայտեք ձեր կարծիքը»: Կարծում եմ, պետք է ներգրավել մարդկանց նորմալ երկխոսության»,- ասել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերին հանդիսատեսին ներկայացված վագներյան հայտնի օպերայի բեմադրության ռեժիսորական մեկնաբանություններում հանդիսատեսներից շատերը դիտարկել են քրիստոնեա հավատացյալների կրոնական զգացումները վիրավորող մեկնաբանություններ: «Թանհեյզեր» օպերայի շուրջ ծագած աղմուկը հասել է մինչև վարչական դատական վարույթի: Կայացված դատավճռի համաձայն այդ բեմադրության մեջ ոչ մի քրեական կամ այլ դատապարտելի արարք չի արձանագրվել: Թատրոնի տնօրենը և օպերայի բեմադրության ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը արդարացվել են:
Սակայն, սա ներկայացման շուրջ ծագած մեծ աղմուկին վերջ չի դրել: Մեզդրիչն ազատվել է տնօրենի պաշտոնից և ՌԴ մշակույթի նախարարի հրամանով թատրոնի ղեկավար է նշանակվել Վլադիմիր Կեխմանը, ով արդեն խաղացանկից հանել է աղմկահարույց ներկայացումը: