Նյուրենբերգում 3 օր շարունակ կընթերցեն «Մուսա լեռան 40 օրը»Այսօր՝ ապրիլի 22-ի կեսօրին՝ ժամը 12-ին, «Խոսելով սահմանների մասին» նախագծի շրջանակներում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի պետական թատրոնում մեկնարկել են ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ընթերցումները՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին: Հղում անելով թատրոնի ռեժիսոր Քրիստիան Պապկեի ֆեյսբուքյան էջին՝ այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:
Հայոց գոյամարտի հերոսական պատմությունը կներկայացնեն 160 դերասաններ: Վեպի ամբողջական մատուցման համար կպահանջվի 40 ժամ, որը գերմանացի արտիստները բաղդատել է 3 օրերի միջև՝ այն հաշվարկով, որ ընթերցումները կեզրափակվեն ապրիլի 24-ի երեկոյան՝ ժամը 18:00-ին: