Մահացել է Մայա ՊլիսեցկայանՄյունխենում, կյանքի 90-րդ տարում, մահացել է ռուսական բալետի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Մայա Պլիսեցկայան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Այս պարուհու անունը լեգենդար է դարձել դեռ նրա կենդանության օրոք: Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմի վրա նա առաջին անգամ երևացել է անցյալ դարի 40-ական թվականներին, երբ դեռ ռուսական և համաշխարհային բալետի երկնակամարում փայլատակում էին Գալինա Ուլանովայի և Մարինա Սեմյոնովայի անունները:
Սակայն Պլիսեցկայան, ասես շրջանցելով որպես պարուհի աշակերտական փուլ անցնելու պարտադիր և չգրված կանոնները, միանգամից տեղ զբաղեցրեց խորհրդային բալետի ներկայացուցիչների առաջին շարքում:
Պլիսեցկայան ոչ միայն խորհրդային բեմի վառ աստղերից մեկն էր, այլև ամենշատ տիտղոսների ու մրցանակաների արժանացածը: Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի էր, պետական և մի շարք այլ պատվավոր մրցանակների դափնեկիր, Խորհրդային Միության աշխատանքի հերոս և այլն:
Նա թեև ամբողջությամբ տիրապետում էր Ռուսաստանի Մեծ թատրոնի դասական խաղացանկին, սակայն մշտական որոնումների մեջ էր: Նրա նշանավոր ձեռքբերումներից են նաև ֆրանսիացի խորեոգրաֆ Մորիս Բեժարի հետ համագործակցությամբ ծնված բեմադրությունները, որոնցից են, օրինակ, «Այսեդորան», «Վարդի տեսիլքները», «Ավե (Ողջույն) Մայա» ներկայացումները:
Շատ բեղմանավոր և նշանավոր ձեռքբերումներով հարուստ է եղել նաև Մայա Պլիսեցկայայի համագործակցությունն իր ամուսնու, նշանավոր կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի հետ: Հատուկ նրա համար ամուսինը գրել է այնպիսի երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Աննա Կարենինա», «Ճայը», «Շնիկով տիկինը» բալետները: Իսկ «Կարմեն-սյուիտ» ստեղծագործությունը, որը բեմականացվեց կուբացի խորեոգրաֆ Ալբերտո Ալոնսոյի հետ, նշանավորվեց աներևակայելի շռնդալից հաջողությամբ:
Ռուսական Մեծ թատրոնի պատմության մեջ Մայա Պլիսեցկայան միակն էր, ով կազմում էր սեփական խաղացանկը: Այդպիսի արտոնություն որևէ մեկ այլ արտիստ այստեղ պարզապես չի ստացել: