Հայ արտիստները կմասնակցեն մնջախաղի առաջին միջազգային փառատոնինԵրևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա Թբիլիսիում մայիսի 13-ից 22-ին առաջին անգամ կայանալիք Ամիրան Շալիկաշվիլու անվան Մնջախաղի միջազգային փառատոնում: Հայ արտիստները վրացի հանդիսատեսների առջև հանդես կգան Ժիրայր Դադասյանի բեմականացրած «Շերանիկ» ներկայացմամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsgeorgia.ru»-ին:
Այդ ներկայացման ստեղծման համար առիթ են հանդիսացել «13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն» կերպարները, տեղեկացնում է հայկական թատրոնի պաշտոնկան կայքը՝ ընդգծելով, որ հենց այդ պատկերներն էլ բեմի վրա շնչավորվում են, վերածվում բեմական կերպարների: Հայոց հռչակավոր մայրաքաղաքում «Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչնեիրին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին»: Սակայն, թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է... Ամեն ինչ կրկին վերածվում է մանրանկարի...
Բացի հայ արտիստներից թբիլիսյան փառատոնին մասնակցում են նաև մնջաղաղի թատերախմբեր Գերմանիայից, Ճապոնիայից և, անշուշտ, Վրաստանից:
«Մենք չէինք սպասում, որ մեր մոտ կստացվի այսքան հոյակապ փառատոն: Սպասվում է, որ հատուկ հյուրի կարգավիճակով փառատոնին կմասնակցի նաև Մնջախաղի եվրոպական թատրոնների կենտրոնի նախագահը: Այդ կազմակերպության հետ մենք արդեն երեք տարի խորհրդակցություններ ենք վարում Վրաստանում մասնաճյուղ բացելու ուղղությամբ: Այժմ նրանք մնջախաղի մասին մասշտաբային վավերագրական նախագիծ են պատրաստում, որի մեջ տեղ կգտնի նաև վրացական մնջախաղի հիմնադրի՝ Ամիրան Շալիկաշվիլու մասին պատմություն, ինչպես նաև մեր թատրոնի ներկայացումներից լավագույն դրվագները»,- ասել է Թբիլիսիի մնջախաղի թատրոնի ռեժիսոր Ամիրան Շալիկաշվիլի-կրտսերը: