Բարեգործական երեկո ի նպաստ բեմի վետերանիՄայիսի 25-ին Մոսկվայում, «Էլդար» կինոակումբում «Տեատրալ» հանդեսի նախաձեռնությամբ կկայանա բարեգործական երեկո, որի տոմսերի վաճառքից առաջացած ողջ հասույթը կփոխանցվի դերասանուհի Լյուդմիլա Իվանովային: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կինոքննադատները նրան անվանում են «Դրվագի թագուհի»: Բավական է հիշել նրա մարմնավորած Շուրային «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում, որը նույն էնտուզիազմով մեկական ռուբլի էր հավաքում հոբելյանների և... հուղարկավորությունների համար: Այդ բարդ, բայց դրվագային կերպարը ֆիլմը դիտողի մեջ գրեթե նույնքան զգացմունքներ է առաջացնում, որքան գլխավոր հերոսների խաղը:
Լյուդմիլա Իվանովան Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի է, «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի: Նա և հայտնի բարդ (ինքնուս երգահան) է և, միաժամանակ, հանդիսանում է Մոսկվայի կենտրոնում գտնվող, իր իսկ ստեղծած «Էքսպրոմտ» մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այս թատրոնը ընդամենը մի փոքրիկ կացարան է, որտեղ նախկինում տեղավորված էր կուսակցական մի ագիտկետ: «Էքսպրոմտ»-ի դերասանները առավել շուտ պրոֆեսիոնալներ են, որոնց մեջ քիչ չեն նաև նրա աշակերտները:
Լյուդմիլա Իվանովան նաև դասախոսում է դերասանի վարպետություն առարկան՝ Մոսկվայի Գավրիիլ Դերժավինի անվան Սլավոնական համալսարանում: Չնայած նա խնդիրներ ունի՝ կապված առողջության հետ, սակայն շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել:
Այդ օրը բեմում հանդես կգան թատրոնի և կինոյի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մարկ Զախարովը, Վալենտին Գաֆտը, Եկատերինա Գուսևան, Մաքսիմ Մատվեևը: