Մեգապոլիսը կընդգրկվի երկամսյա թատերական փառատոնային շրջապտույտի մեջ

Փառատոնի ընթացքում կներկայացվի 12 երկրների թատերախմբերի կողմից պատրաստված 19 բեմադրություն:
Չեղովի անվան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 1992 թ.-ին: Անցած ժամանակահատվածում հանդիսատեսին է ներկայացվել 40 երկրների 500 ներկայացում: Ըստ փարատոնի տնօրենի իրենց միջոցառման մասնակիցների աշխարհագրությունը անընդհատ ընդարձակավում է:
2015 թ.-ի ստուգատեսի ընթացքում առաջին անգամ Մոսկվայում հանդես կգա թատերախումբ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Աֆրիկացի մասնակիցները կներկայացնեն «Ինալա» պիեսը; Կրակոտ երաժշտական-պարային այդ շոուն բեմդրվել է « Ladysmith Black Mambazo» և «Рамблер» ընկերությունների և Մեծ Բրիտանիայի Արքայական բալետի համագործակցությամբ: Խորեոգրաֆ Մարկ Բոլդուինը իր բեմադրության մեջ օգտագործել է աֆրիկյան ռիթմեր և «կատարողական վարպետության տեսակետից անթերի» արտիստական ուժեր: