Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Կամենկովիչ. «Ավելի լավ է զբաղվել թատրոնով, քան մեկ այլ բանով»

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախատեսում է վերանայել թատերական կյանքը լուսաբանող 15 պարբերական հրատարակությունների ֆինանսավորման հարցը: Այդ առթիվ երկրի թատերական գործիչների միությունում անցկացվել են հասարակական լսումներ, որտեղ աշխատանքային խումբը, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկու ղեկավարությամբ քննարկել է հանդեսների ֆինանսավորման և պահպանման սկզբունքները:

Իսկ ինչպիսի արդյունավետություն են ցուցաբերում թատերական կյանքը լուսաբանող պարբերական հրատարակությունները: Այդ մասին, օրինակ, Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչն ասել է հետևյալը.

- Իմ կարծիքով, թատերական պարբերականնների քանակը չպետք է կրճատվի, այլ ավելացվի, և դրանց ամեն կերպ օժանդակություն ցուցաբերվի: Մենք ժամանակին օգնեցինք պետերբուրգյան թատերական հանդեսին: Եթե անհրաժեշտ է ծանոթանալ այլոց մասին տեղեկատվության, ապա, իհարկե, առաջին հերթին շրջվում ես դեպի նրանք (ԶԼՄ-ին – խմբ.): Ինձ, ընդհանրապես դուր են գալիս այն մարդիկ, ովքեր զբաղվում են թատրոնով, քան թե մեկ այլ բանով: Ես հասկանում եմ, որ սա փոքր-ինչ ռոմանտիկական կարծիք է, բայց իմ կարծիքով ավելի լավ է զբաղվել թատրոնով, քան մեկ այլ բանով: Ես տեսնում եմ, որ թատրոնները բավականին լավ են լցվում այս դժվար, ոչ թատերական ժամանակաշրջանում, սակայն այն բանի համար, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդ իմանա թատրոնի մասին, հարկավոր են հրատարակություններ՝ թատրոնի մարդկանց ու սիրողների համար: Բացի այդ, ես այնպես կանեի, որ այդ հրատարակությունները ունենային ամենատարբեր ուղղություններ. Ժամանակակից թատրոն, դասական թատրոն, երաժշտական թատրոն: Օպերային արվեստին շատ քիչ է ուշադրություն հատկացվում: Կատեգորիկ կերպով չի կարելի փակել թատերական պարբերակաները: Չգիտես ինչու սպորտային հրատարակությունների մեջ կա «Սովետսկի սպորտ», «Սպորտ-էքսպրեսս» և դրանց կողքին հրատարակվող թերթեր՝ «Ֆուտբոլ», «Հոկեյ» և դեռ նաև հանդեսներ՝ «Լիժնի (դահուկային) սպորտ», «Ավտոսպորտ» և նույնիսկ «Սամբո»:
    Դիտվել է 1015 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930