Հանդիսատեսի հետ հաղորդակցության երկու տեսակ ենթադրող մինի փառատոնՄոսկվայի գեղարվեստական թատրոնում (МХТ-ում ) կկայանա «Ժամանակակից դերասանը ժամանակակից թատրոնում» մինի փառատոնը, որը ենթադրում է հանդիսատեսի հետ հաղորդակցության երկու տեսակ. ներկայացումների էսքիզներ՝ դրանց հաջորդող քննարկումներով և դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից մշակույթի միտումների, բեմում գոյատևելու մասին նոր ռուսական ռեժիսուրայի կողմից դերասաններին առաջարկվող այլընտրանքային միջոցների մասին: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Էսքիզները կպատրաստեն Դմիտրի Վոլկոստրելովը՝ ըստ Միշել Ուէլբեքի «Մնալ ողջ» տեքաստի (ցուցադրությունը կկայանա մայիսի 27, 28-ին՝ МХТ-ում) և Սաշա Դենիսովան՝ ըստ իր հեղինակած «Հոբը» պիեսի (ցուցադրությունը կկայանա հունիսի 1-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում):
Կինոգետ Զառա Աբդուլաևան կներկայացնի իր դասախոսությունը, որը վերնագրված է «Խաղալ ապուշ, թե լինել ապուշ»: Նա կխոսի նաև այն մասին, թե արդյո՞ք նոր կինոն ազդել է ժամանակակից թատրոնի դերասանական տեխնիկայի վրա: Դա առասպել է, թե՞ առասպել չի (կկայանա մայիսի 29-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): Այնուհետև մշակութաբան Իրինա Կուլիկը հանդես կգա «Փերֆորմենսի կարճ պատմությամբ» ((կկայանա հունիսի 9-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): «Տեատր» հանդեսի գլխավոր խմբագիր Մարինա Դավիդովան իր դասախոսությունը նվիրել է պրոֆեսիոնալ դերասաններին բեմում շրջանցելու կամ առանց մարդկանց «յոլա գնալու»ռեժիսորների փորձերին: Ո՞ րն է ժամանակակից թատրոնում դերասանի «դերը» և արդյո՞ք այն կմնա առաջատարը: Այդ մասին է հունիսի 14-ին կայանալիք դասախոսությունը, որը նույնպես կկայանա МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում:
Դասախոսությունները կեզրափակի Պավել Ռուդնևը: Նա իր խոսքը նվիրել է «Վավերագրական թատրոնի էթիկային և թատերական ասկետիզմին»: Կարողացե՞լ է արդյոք ժամանակակից թատրոնը մշակել իր ներսում նյութի, հանդիսատեսի, ինքն իր հետ գործելու բարոյագիտական սկզբունքներ: Ի՞նչ կերպ է թատրոնի մասին հետմոդեռնիստական լայնակի պատկերացման ծիրում գոյատևում թատերական ասկետիզմի, ինքնավերահսկողության և ինքնասահմանափակման շարժումը: Այդ մասին դասախոսությունը կկայանա հունիսի 22-ին:
Թատերական փառատոնի առաջին կեսի գլխավոր իրադարձությունը կդառնա Կոնստանտին Բոգոմոլովի վարպետաց դասը, որը կրում է «Ժամանակակից դերասանը ժամանակակից բեմում» վերնագիրը:
Թատրոնը որպես վերհուշ:
Ոչ բնակեցում և ոչ խորասուզում: Խոնհարում արարչին:
Մահվան ապածիսականացում և թատրոնի ապածիսականացում:
Մշակույթում կատարվող գործընթացների և դերասանառեժիսորական տեխնոլոգիայի փոխկապակցվածություն:
Հրաժարում «դերի կառուցում զարգացում, մոտիվացում, իրադարձություն, խնդիր» հին կատեգորիաներից:
Տեքստով աշխատելու միջոց:
Ներկայացումը որպես խոռոչային կառուցվածք:
Առանց իմաստների թատրոն:
«Զրոյական դիրք» և դահլիճի ուշադրությունը պահելու սկզբունքները:
Դատարկությունը և լռությունը թատրոնում:
Հանդիսատեսը որպես ներկայացման ստեղծող:
Դահլիճի անմիասնականությունն ընդդեմ դահլիճի միավորման: Տեսարանների երկու տիպ:
Կուլեշովի էֆեկտը թատրոնում:
«Տոտալ խաղի» սկզբունքը և «ներդերասանական մոնտաժ»:
Դերասանի խաղը և ենթատեքստը: Դերասանը և դահլիճը. Հրաժարում իշխանությունից:
Մասնագիտության ձեռքբերում՝ մասնագիտությունից հրաժարում:
Այս ամենը Կոնստանտին Բոգոմոլովը կմեկնաբանի հունիսի 1-ին՝ МХТ-ի-ի արվեստանոցներում:
Ավելացնենք, որ այս ուսումնակրթական փառատոնին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն zritel@mxat.ru. Էլ. հասցեով:
Էսքիզները կպատրաստեն Դմիտրի Վոլկոստրելովը՝ ըստ Միշել Ուէլբեքի «Մնալ ողջ» տեքաստի (ցուցադրությունը կկայանա մայիսի 27, 28-ին՝ МХТ-ում) և Սաշա Դենիսովան՝ ըստ իր հեղինակած «Հոբը» պիեսի (ցուցադրությունը կկայանա հունիսի 1-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում):
Կինոգետ Զառա Աբդուլաևան կներկայացնի իր դասախոսությունը, որը վերնագրված է «Խաղալ ապուշ, թե լինել ապուշ»: Նա կխոսի նաև այն մասին, թե արդյո՞ք նոր կինոն ազդել է ժամանակակից թատրոնի դերասանական տեխնիկայի վրա: Դա առասպել է, թե՞ առասպել չի (կկայանա մայիսի 29-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): Այնուհետև մշակութաբան Իրինա Կուլիկը հանդես կգա «Փերֆորմենսի կարճ պատմությամբ» ((կկայանա հունիսի 9-ին, МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում): «Տեատր» հանդեսի գլխավոր խմբագիր Մարինա Դավիդովան իր դասախոսությունը նվիրել է պրոֆեսիոնալ դերասաններին բեմում շրջանցելու կամ առանց մարդկանց «յոլա գնալու»ռեժիսորների փորձերին: Ո՞ րն է ժամանակակից թատրոնում դերասանի «դերը» և արդյո՞ք այն կմնա առաջատարը: Այդ մասին է հունիսի 14-ին կայանալիք դասախոսությունը, որը նույնպես կկայանա МХТ-ի շենքի 6-րդ հարկի փորձասենյակում:
Դասախոսությունները կեզրափակի Պավել Ռուդնևը: Նա իր խոսքը նվիրել է «Վավերագրական թատրոնի էթիկային և թատերական ասկետիզմին»: Կարողացե՞լ է արդյոք ժամանակակից թատրոնը մշակել իր ներսում նյութի, հանդիսատեսի, ինքն իր հետ գործելու բարոյագիտական սկզբունքներ: Ի՞նչ կերպ է թատրոնի մասին հետմոդեռնիստական լայնակի պատկերացման ծիրում գոյատևում թատերական ասկետիզմի, ինքնավերահսկողության և ինքնասահմանափակման շարժումը: Այդ մասին դասախոսությունը կկայանա հունիսի 22-ին:
Թատերական փառատոնի առաջին կեսի գլխավոր իրադարձությունը կդառնա Կոնստանտին Բոգոմոլովի վարպետաց դասը, որը կրում է «Ժամանակակից դերասանը ժամանակակից բեմում» վերնագիրը:
Թատրոնը որպես վերհուշ:
Ոչ բնակեցում և ոչ խորասուզում: Խոնհարում արարչին:
Մահվան ապածիսականացում և թատրոնի ապածիսականացում:
Մշակույթում կատարվող գործընթացների և դերասանառեժիսորական տեխնոլոգիայի փոխկապակցվածություն:
Հրաժարում «դերի կառուցում զարգացում, մոտիվացում, իրադարձություն, խնդիր» հին կատեգորիաներից:
Տեքստով աշխատելու միջոց:
Ներկայացումը որպես խոռոչային կառուցվածք:
Առանց իմաստների թատրոն:
«Զրոյական դիրք» և դահլիճի ուշադրությունը պահելու սկզբունքները:
Դատարկությունը և լռությունը թատրոնում:
Հանդիսատեսը որպես ներկայացման ստեղծող:
Դահլիճի անմիասնականությունն ընդդեմ դահլիճի միավորման: Տեսարանների երկու տիպ: Կուլեշովի էֆեկտը թատրոնում:
«Տոտալ խաղի» սկզբունքը և «ներդերասանական մոնտաժ»:
Դերասանի խաղը և ենթատեքստը: Դերասանը և դահլիճը. Հրաժարում իշխանությունից:
Մասնագիտության ձեռքբերում՝ մասնագիտությունից հրաժարում:
Այս ամենը Կոնստանտին Բոգոմոլովը կմեկնաբանի հունիսի 1-ին՝ МХТ-ի-ի արվեստանոցներում: Ավելացնենք, որ այս ուսումնակրթական փառատոնին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն zritel@mxat.ru. Էլ. հասցեով: