Հեռացող ոտքերի լռին շրշյուն, որտեղ, կարծես, անթեղված է ինչ-որ մի գլխավոր բանՄոսկվայում ընթացող Չեխովի անվան 12-րդ միջազգային թատերական փառատոնում Բելոռուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոնը ցուցադրել է «Հեռացող քայլերի լռին շրշյունը» ներկայացումը: Այս բեմադրության ժանրը ռեժիսորը՝ Շամիլ Դիյկանբաևը ներկայացնում է, որպես «երկու գործողությամբ երազ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Հանդիսատեսները կարծես հայտնվում են մեկ այլ տիեզերքում և ճանապարհորդում են այնտեղ հերոսների հետ մեկտեղ: Տրամադրությամբ այն ժամանակակից դրամա է, որը շատ է հիշեցնում չեխովյան պիեսները. Այստեղ այն նույն անելանության զգացումն ու իրենց անձը կորցրած մարդկանց նկատմամբ խղճահարությունն է:
Երիտասարդ ղրղզ ռեժիսորը Դմիտրի Բոգոսլովսկու պիեսը ներկայացնում է որպես անձնական մանիֆեստ, որը արմատները կորցնելու, անձնական հարաբերություններում փակուղում հայտնվելու, հարազատ մարդկանցից օտարվելու և վաղվա օրը հաղթահարելու անհնարինության մասին է:
Այս ներկայացման մասին խոսելիս քննադատները զուգահեռներ են անցկացնում չեխովյան «Բալենու այգու» հետ, իսկ հանդիսատեսները հերոսների մեջ տեսնում են իրենց:
Նշելով, որ պիեսը գրված է անսովոր լեզվով, այս նախագծի համակարգող Ալեքսանդր Մարչենկոն միաժամանակ նշում է, որ «սա այնքան էլ կենցաղային պիես չի: Այնտեղ կա ինչ-որ միստիկականություն և մի փոքր բարձրացված է իրականությունից»:
«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել այնպես, որ կարծես այն վերջին օրն է»: Այս է գլխավոր հերոսի և ստեղծված իրականությունից նրան փոխանցվող փիլիսոփայությունը, քանի որ «վաղը չկա»:
Այդ վաղվա մեջ պիեսի հերոսները կատարում են արարքներ, որոնք կարծես, արտագրված լինեն այսօրվա կյանքից: Հայրական հին տան վաճառքը, ունեցվածքի բաժանումը, համաձայնության հասնելու անհնարինությունը մերձավոր մարդկանց հեռացնում է միմյանցից:
«Դա մրցավազք է թափանցիկ բարեկեցության, հաջողության հետևից: Իրականում ավելի կարևորը քան արյունակցական կապերն են, պարզապես չկա»,- նշում է բելոռուս դերասանուհի Լյուդմիլա Սիդորկինան:
Անբացատրելի կապ արդեն հեռացածի հետ և խզում սիրելիների հետ հարաբերություններում: Ժամանակին խաբելու անհնարինություն: Եվ... ականջներին հասնող հեռացող ոտքերի լռին շրշյուն, որտեղ կարծես յուրաքանչյուր մարդու համար անթեղված է ինչ-որ մի գլխավոր բան: