Ըստ նշանավոր ռեժիսորի, ծիծաղը պետք է խելքով լինի

Բացի այդ, ըստ Զախարովի, « անհրաժեշտ է, որ աղի գնդիկը կոկորդիդ կանգնի և, գուցե, նույնիսկ, աչքերիդ արտասուք հայտնվի»:
Բայց, միևնույնն է, նշում է ռեժիսորը, ավարտին պետք է տեղի ունենա ինչ-որ մի ուրախ բան, որպեսզի մարդիկ չհեռանան ողբերգական պատմության ծանրությունը կրելով իրենց մեջ: Մարկ Զախարովն ընդգծել է, որ ծիծաղելը գաղափար է, ընդ որում պարտադիր, սակայն, միաժամանակ, ծիծաղը պետք է խելքով լինի: «Ծիծաղ և արցունքներ. Սրանք են ռուսական թատրոնի հիմքը»,- ասել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ օրերս Մոսկվայի «Էլդար» ակումբում կայացած «Աստեղային երեկոյի» ժամանակ: