Եվ այն նման է կախարդական ոսկե փոշու...

Էքսցենտրիկ միմիզմի անգերազանցելի վարպետը այնպիսի ներկայացումներ է մատուցում հանդիսատեսին, որ հաճախ, ուղղակի, անհնար է լինում որոշել, թե ինչ ժանրի ստեղծագործություն է նա պատրաստել: Նրա ներկայացումները առավել շատ հիշեցնում են սյուրռեալիստական շոու, որոնք դիտողին են պարգևում ոչ մի բանի հետ համեմատության եզր չունեցող հաճույք:
Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի բեմում Թիերեի ղեկավարությամբ գործող թատերախումբը միմյանց հաջորդող 5 օրերի ընթացքում կներկայացնի «Կարմիր ծխախոտ» բեմադրությունը, որն իրենից ներկայացնում է «փոքրիկ դիտողական գլուխգործոց» այն մասին, թե ինչ է զգում արարիչը, երբ փորձում է ստեղծել նոր աշխարհ:
Հերոսին սեփական երազանքները հետապնդում են, ինչպես ժամանակը (իսկ գուցե՝ ինչպես ծխախո՞տը), որ սորում է մատների արանքով՝ որպեսզի իրենից հետո ոչինչ չթողնի...
Ներկայացումն անհավանական գեղեցկություն ունի: Նրանում շարժվում են պատերը, հերոսը զրուցում է իր ֆրակի հետ, հայելին ամեն պահ դուրս է պրծնում տեղից՝ բեմի վրա փշուր լինելու սպառնալիքով: Իսկ այդ միջոցին ծխախոտը, միևնույնն է, թափվում ու թափվում է բեմի վրա... և այն նման է կախարդական ոսկե փոշու...