Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նահանգապետի հավանական առնչությունը լրագրողի ծեծին՝ փառատոնը բոյկոտելու պատճառ

09.17.2015


Այսօր Ռուսաստանում, Պսկովի մարզում նախատեսված է «Արգելոց» խորագիրը կրող թատերական փառատոնի մեկնարկը՝ նվիրված գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովին: Այդ մասին «pskov.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի ծրագիրը ընդգրկում է արվեստի այնպիսի ուղղություններ, որոնց վրա Սերգեյ Դովլաթովը թողել է իր ազդեցությունը՝ պոեզիա և գրականություն, երաժշտական և դրամատիկական թատրոն, ժամանակակից արվեստ և հեղինակային կինո:

Փառատոնի ծրագրային այդ ուղղությունները համակարգում են Ռուսաստանում այսօր ճանաչված բանաստեղծ Վերա Պոլոզկովան, կինոգետ և կինոքննադատ Անդրեյ Պլախովը, նկարիչ և հասարակական գործիչ Այդան Սալախովան, թատրոնի և կինոյի պրոդյուսեր Պավել Կապլևիչը:

Փառատոնը նախատեսված է սկսել կինոցուցադրությամբ: Հանդիսատեսին կներկայացվի իսլանդացի ռեժիսոր Ֆրիդիրիկ Թոր Ֆրիդրիկսոնի «Տիեզերքի հրեշտակները» ֆիլմը:

Իսկ թատերական մասով այսօր նախատեսված է «Էնտուզիաստների դեմարշը» մոնոներկայացումը, որտեղ հանդես է գալիս ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ֆիլիպենկոն: Ներկայացման մեջ հնչում են Սերգեյ Դովլաթովի, Վիկտոր Աքսյոնովի, Վլադիմիր Վիսոցկու և այլ հեղինակների ստեղծագործություններից հատվածներ: Իսկ Պսկովի Ա. Պուշկինի անվան թատրոնում ըստ ծրագրի սպասվում է դասախոսություն և քննարկում՝ նվիրված Սերգեյ Դովլաթովի ստեղծագործական արվեստին:

Սակայն, ինչպես գրում են որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ, փառատոնի բացումից ոչ շատ առաջ հայտնի է դարձել, որ այս միջոցառման համահիմնադիրներից մեկը, Պսկովի մարզի նահանգապետ Անդրեյ Տուրչակը, ամենայն հավանականությամբ, առնչվում է 2010 թ.-ին իր տան մոտ հարձակման և ծեծի ենթարկված լրագրող Օլգա Կաշինայի գործին: Այդ հանգամանքի հետ կապված մի շարք հայտնի գործիչներ հրաժարվել են մասնակցել փառատոնին: Օրինակ, «Ռուսկիյ պիոներ» հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Կալեսնիկովը հրաժարվել է ժամանել Պսկով և այնտեղ անցկացնել ծրագրով նախատեսված «Պիոներական ընթերցումները»: Նշենք, որ հրաժարվողների մեջ է նաև թատրոնի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը:

Փառատոնի ավարտը նախատեսված է սեպտեմբերի 19-ին:
    Դիտվել է 1021 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների