Հայտնի ռեժիսորը դասական վեպը վերածում է ռոք-օպերայի09.22.2015
2016 թ.-ի գարնանը ռուսաստանցի նշանավոր ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին անսովոր ձևաչափով հանդիսատեսին կներկայացնի Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունը: Հայտնի դասական վեպը բեմ կբարձրացվի որպես ռոք-օպերա; Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «360tv.ru»--ին:
«Սա կոլեկտիվ աշխատանքի պտուղ է, շատ վառ, հետաքրքիր և անսովոր: Ճիշտ է, մենք վերջին երկու տարվա ընթացքում զբաղված էինք այն բանով, որ հսկայական ստեղծագործությունը վերածում էինք ինչ-որ հավաք պատմության, որը պետք է տևի մոտ 2,5 ժամ»,- ասել է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Էդվարդ Արտեմևը, լիբրետոյի հեղինակներն են Անդրեյ Կոնչալովսկին և բանաստեղծ Յուրի Ռյաշենցևը:
Շվիդկոյը նշել է, որ բեմադրությունը միանշանակ չի ընդունվի և, անշուշտ, կբորբոքի հակադիր շատ կարծիքներ, քանի որ Ֆեոդոր Դոստոևսկու վեպը կրճատելը և այն վերածելը երաժշտական բեմադրության հեշտ գործ չի: « Ռիսկը բավականաչափ մեծ է: Բայց Անդրեյ Սերգեևիչ Կոնչալովսկին ռիսկի գնացող մարդ է: Մենք համախմբել ենք շատ ուժեղ բեմադրող թիմ, Բացի Անդրեյից (Կոնչալովսկուց-խմբ.), պետք է աշխատի անգլիացի հիանալի արվեստագետների մի թիմ՝ սցենոգրաֆ Մեթյու Դիլլի գլխավորությամբ»,- ասել է Միխայիլ Շվիդկոյը: