Հիտլերի «Մայն կամպֆը» բարձրացվել է բեմ09.28.2015
2015թ.-ի վերջին լրանում է Ադոլֆ Հիտլերի հայտնի «Մայն կամպֆ» («Իմ կամքը») գրքի հեղինակային իրավունքի ժամկետը, որը պատկանում է Բավարիայի հողային իշխանությանը: Կապված այդ հանգամանքի հետ, սեպտեմբերի սկզբներին Գերմանիայի Վեյմար քաղաքում տեղի ունեցած արվեստների փառատոնում Բեռլինից ժամանած «Ռիմինի Պրոտոկոլ» թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց «Ադոլֆ Հիտլեր. «Մայն կամպֆ», հատոր 1 և 2» բեմադրությունը:
Ներկայացման նկարագրության մեջ խոսվում է այն մասին, որ թատերախումբը փորձում է ցրել այդ ստեղծագործության շուրջ ձևավորված առասպելական թաղանթը և այն ենթարկել անկողմնապահ վերլուծության, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե իրականում ինչ է այնտեղ գրված, ինչու համար է այդ «արգելված պտուղը» մինչև այսօր պահպանում հայտնի ձգողականությունը և ինչպիսի սպառնալիք է, իրականում, դրանից արտազատվում:
Վավերագրական թատրոնի ժանրով աշխատող խմբում «դերասանի» անվան տակ հանդես են գալիս «իրական կյանքի փորձագետներ», որոշակի ոլորտի մեջ հմտացած 6 մասնագետներ, որոնց մեջ նաև՝ իսրայելցի մեկ իրավաբան, ովքեր նախագծի շրջանակներում իրենց անձնական կարծիքներն են կիսում հանձնարարված թեմայի շուրջ:
Իսրայելցիները և գերմանացիները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն այդ գիրքը: Հիտլերը այնտեղ զինված պայքարի կոչ է անում, միաժամանակ, նկարագրում է, թե ինչպես է աստիճանաբար վերածվել հակասեմիթի և ներկայացնում է իր անձը՝ որպես զգայուն մի մարդու: Այդ բնույթի նկարագրություններն, ի դեպ, հանված են եբրայերեն հրատարակությունից, նկատում է նախագծի անդամներից Ալոն Քրաուսը:
«Մենք ցանկանում ենք մեր ներկայացման միջոցով այդ սարսափելի գրքի վրայից հանել առասպելական լինելու լուսապսակը»,- նշել է ներկայացման ռեժիսոր Դանիել Վետցելը: Այդ նպատակին տանող ճանապարհի առաջին քայլը դարձել են բեմադրության դեկորացիաները: Բեմի վրա մարդու հասակից բարձր երկու հսկայական գրադարակներ են, որոնց վրա ծաղիկներով ծաղկամաններ են, կկվով ժամացույց, Մաո Ցզեդունի կիսանդրին:
Այս գրադարակները «Ռիմինի Պրոտոկոլ» թատերախումբը իր նախկին ներկայացումներից մեկում արդեն օգտագործել է: Նախկին ներկայացման մեջ անդրադարձ էր արվում Կարլ Մարքսի «Կապիտալ»-ին: Նոր ներկայացման մեջ «Ռիմինի Պրոտոկոլ»-ը գրադարակները այնպես է տեղադրում, որ դրանք միասին ձևավորում են Հիտլերի գրքի հսկայական կողը: 20-րդ դարի երկու հանգուցային գաղափարախոսները հայտնվում են միևնույն շարքում: «Այսպիսով մենք խուսափել ենք այնպիսի քննարկումներից, թե ինչպիսին կարող են լինել «Մայն կամպֆին» համարժեք դեկորացիաները»,- նշել է ռեժիսորը:
Իսկ Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք, ռեպեր Ֆոլքանը գտնում է, որ Հիտլերի գիրքը պետք է ուսումնասիրել նրա լեզվաբանությունը հասկանալու համար, լեզու, որից այսօր օգտվում են նեոնացիստները՝ արտասահմանցիների և փախստականների դեմ իրենց հարձակումների ժամանակ: