Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրա յուրաքանչյուր բեմադրություն մի նոր հայտնություն էր: Տովստոնոգով-100

09.28.2015


Սանկտ Պետերբուրգը և Ռուսաստանի ողջ թատերասեր հասարակայնությունն այսօր նշում են 20-րդ դարի թատերական նշանավոր դեմքերից մեկի՝ Գեորգի Տովստոնոգովի ծննդյան 100 ամյակը, ում անունն անխզելիորեն կապված է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նշանավոր թատրոններից մեկի՝ Մեծ դրամատիկական թատրոնի հետ: Այդ մասին տեղեկացնում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Տովստոնոգովն այդ թատրոնի ղեկավարությունն ստանձնել է 1956 թ.-ին, երբ մշակութային օջախը փակելու խնդիրն արդեն վերածվել էր լայն քննարկման թեմայի: Սակայն իր գործունեության 33 տարիների ընթացքում ռեժիսորը կարողացավ ոչ միայն ոտքի հանել այն, այլև այնտեղ հավաքեց համերաշխ մի կոլեկտիվ, որը նրա ղեկավարությամբ թատրոնը վերածեց առաջնակարգ մշակույթի հաստատության:

Ներկայացումները, որոնք նա բեմադրել է այս թատրոնում, դարձել են խորհրդային թատերական արվեստի դասական նմուշներ և իրենց արդիական լուծումներով և բեմադրական արվեստով այսօր էլ ներկայանում են որպես ժամանակակից արվեստի գործեր: «Երեք քույրեր», «Քեռի Վանյա», «Քաղքենիները», «Կտավաչափը», «Հինգ երեկո», «Խանումա» և այլն: Նրա յուրաքանչյուր բեմադրություն մի նոր հայտնություն էր իր ժամանակի համար:

Այսօր Սանկտ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում ի նշանավորումն մեծ ռեժիսորի հոբելյանի բացվել է նրա կիսանդրին:
    Դիտվել է 935 անգամ